Տպել
18.10.2018
Կարողությունների զարգացմանը միտված աշխատաժողով՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի համար
1 / 4

«ՀՀ Ազգային ժողովի՝ քաղաքական բանավեճեր վարելու եւ ռազմավարական հաղորդակցություն ապահովելու կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցների համար հոկտեմբերի 17-19-ը կազմակերպվել է աշխատաժողով` «Հաղորդակցության առաջնորդություն» եւ «Ռազմավարական հաղորդակցություն» թեմաներով:

Աշխատաժողովը, որն անցկացվում է «Աղվերան Պարկ Ռեզորթ» հյուրանոցում, կազմակերպվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական օժանդակությամբ եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ: Նպատակն  է ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցների մոտ զարգացնել արդյունավետ հաղորդակցության հմտություններ ու առաջնորդության կարողություններ, ինչպես նաեւ  զրույց վարելու ունակություններ:


18.10.2018
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱԳԾ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգի գլխավորած պատվիրակությանը
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է  եղել նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկ...

18.10.2018
Հայտարարություններ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին   ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի  իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ (ծա...

18.10.2018
Տեղի կունենա ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ 414 դահլիճում տեղի է ունենալու ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բախշման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: ...

18.10.2018
Տեղի կունենան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ 16.10.2018, ժամը 12:00, 414 սենյակ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 16.10.2018, ժամը 12:00, 314 սենյակ,Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով` ...