Տպել
18.10.2018
Կարողությունների զարգացմանը միտված աշխատաժողով՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի համար
1 / 4

«ՀՀ Ազգային ժողովի՝ քաղաքական բանավեճեր վարելու եւ ռազմավարական հաղորդակցություն ապահովելու կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցների համար հոկտեմբերի 17-19-ը կազմակերպվել է աշխատաժողով` «Հաղորդակցության առաջնորդություն» եւ «Ռազմավարական հաղորդակցություն» թեմաներով:

Աշխատաժողովը, որն անցկացվում է «Աղվերան Պարկ Ռեզորթ» հյուրանոցում, կազմակերպվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական օժանդակությամբ եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ: Նպատակն  է ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցների մոտ զարգացնել արդյունավետ հաղորդակցության հմտություններ ու առաջնորդության կարողություններ, ինչպես նաեւ  զրույց վարելու ունակություններ: