National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
19.10.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
19.10.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 6

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ի արտահերթ նիստում Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Գեւորգ Կոստանյանը հորդորել է գործընկերներին հարցին անդրադառնալ ոչ թե քաղաքական նպատակահարմարության, այլ իրավական հարթությունում` կարեւորելով փոփոխությունների իրավական անհրաժեշտությունն ու իրավական երաշխիքները:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշել է, որ ընտրական օրենսդրության բարեփոխումների կարեւորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը եւ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի ապահովումը: Փոփոխություններն անդրադառնում են մի շարք հիմնարար խնդիրների՝ թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում, կոալիցիաների ձեւավորման սահմանափակումների վերացում եւ ժամկետների ընդլայնում՝ 6 օրվա փոխարեն 10 օր, կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով ընտրվելու նվազագույն շեմի իջեցում կուսակցությունների համար՝ նախատեսված 5-ի փոխարեն 4 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում՝ գործող 7-ի փոխարեն 6 տոկոս, ընտրագրավի գումարի իջեցում եւ նվազագույնը 4 կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրության երաշխիքների ապահովում, կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացում՝ գործող 25 տոկոսի փոխարեն նախատեսելով 30 տոկոս, Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի ավագանու ժամանակ բոնուսային համակարգի վերացում: Լրացուցիչ մեխանիզմներ են նախատեսված ընտրողների ցուցակների կազմման եւ վարման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով, դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց ընտրողների ցուցակից հանելու համար: Նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճերի կազմակերպումը, ավելացնել Հայաստանի հանրային ռադիոյով եւ հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակի քանակը եւ կուսակցությունների նախընտրական ծրագրերի լուսաբանում: Նախատեսվում է ապահովել զորամասերում քարոզչության հավասար պայմաններ:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձել են 4-րդ ուժի համար նվազագույնը 2% շեմ սահմանելուն, բաց համամասնական ընտրակարգին անցմանը, կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացման նպատակահարմարությանը, ֆիքսված տեսանկարահանման կարեւորությանը եւ այլ հարցերի:

Արտակ Զեյնալյանը հավաստիացրել է, որ Կառավարությունը պատրաստ է համագործակցել խորհրդարանի հետ:

Աշխատանքային ձեւաչափում քննարկումների արդյունքում Կառավարության ներկայացուցչի համար ընդունելի են եղել ֆիքսված տեսանկարահանման եւ 4-րդ ուժի համար նվազագույնը 2% շեմ սահմանելուն վերաբերող առաջարկները: Ընդունվել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝ կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացվող կառուցվածքի եւ կազմի հրապարակմանը վերաբերող առաջարկը, որն ուժի մեջ կմտնի 2021 թվականից:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Նույն օրը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական, ինչպես նաեւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների 2019 թվականի տարեկան գործունեության ծրագրերը:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի տեղեկացմամբ` ծրագրում ներկայացված են ամփոփ տեղեկություններ տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծության եւ առկա հիմնախնդիրների բացահայտման, տնտեսական մրցակցության պաշտպանության միջոցառումների եւ դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ: Փաստաթղթում ներառված է նաեւ տնտեսական մրցակցության կարգավորման մեխանիզմներին, մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկներին, օրենքով սահմանված խնդիրների եւ գործառույթների իրականացմանն առնչվող տեղեկատվություն: Ըստ Արտակ Շաբոյանի՝ ծրագրի նպատակներն են` պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը ապրանքային շուկաներում, խթանել մրցակցային մշակույթը, նպաստել սպառողների շահերի պաշտպանությանը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը, ներկայացնելով գործունեության ծրագիրը, նշել է, որ կառույցը գալիք տարի, շարունակելու է հետամուտ լինել կարգավորվող ոլորտների իրավական ակտերի լրամշակման աշխատանքներին:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթների քննարկումը հետաձգվել է:


19.10.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՌԴ ԴԺ Պետական դումայում եւ Դաշնային խորհրդում հանդիպումներին մասնակցելու համար Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը (հոկտեմբերի 19-22-ը ներառյալ), Տաճատ Վարդապետյանը (հոկտեմբերի 18-23-ը ներառյալ), Արաիկ Հովհաննիսյանը (հոկտեմբերի 21-22-ը ներառյալ) եւ Հրա...

19.10.2018
ՀՀ խորհրդարանականները Սանկտ Պետերբուրգում մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ միջոցառումների
Հոկտեմբերի 18-ին ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Արաիկ Հովհաննիսյանը, ԱԺ աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Արտաշես Բախշյանը մասնակցել են Տավրիդյան պալատում անցկացվող ԱՊՀ ՄԽՎ խորհրդարանականների համար կազմակերպված կայուն զարգացման հարցերին վերաբերող տարածաշրջանային սեմինարի աշխատանքներին: Սեմ...

19.10.2018
ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստում
Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի առաջարկով պատգ...

19.10.2018
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի,  213-րդ հոդվածի եւ  «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գր...

19.10.2018
Արա Բաբլոյանը ցավակցական խոսք է հղել Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
«Խոր վշտով տեղեկացանք Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի եւ վիրավորների պատճառ դարձավ: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին եւ մաղթում շուտափույթ ապաքինում տուժածներին», -ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բա...

19.10.2018
Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բախշման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի` ժամը 13:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

19.10.2018
ՀՀ ԱԺ պատգամավորները մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նիստերին
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պատգամավորները Սանկտ Պետերբուրգում մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նիստերին: Էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը: Նիստին մասնակցել են պատգամավորներ...

19.10.2018
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...

19.10.2018
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS