National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
22.10.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
22.10.2018
Թբիլիսիում տեղի է ունեցել «Բյուջետային բարեփոխումները Հարավային Կովկասում» թեմայով տարածաշրջանային աշխատաժողով
1 / 3

Հոկտեմբերի 17-18-ին Գերմանիայի Դաշնության աջակցությամբ ԳՄՀԸ կողմից իրականացվող «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Թբիլիսի քաղաքում կազմակերպվել է տարածաշրջանային աշխատաժողով: Հանդիպման առանցքային թեման է եղել տարածաշրջանում բյուջետային եւ հատկապես ծրագրային բյուջետավորման բարեփոխումների ներդրման ներկա իրավիճակը եւ զարգացումները: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի եւ Վրաստանի ֆինանսների եւ ճյուղային նախարարությունների, խորհրդարանների եւ աուդիտի բարձրագույն մարմինների փորձագետները: Աշխատաժողովին մասնակցել են նաեւ Գերմանիայի Դաշնության Հեսսեն երկրամասի ֆինանսների նախարարության եւ կառավարության ներկայացուցիչներ՝ Պատրիկ Կրաուլիխը եւ Գյունթեր Վայլանդը:

Երկօրյա հանդիպումների ընթացքում ներկայացվել եւ քննարկվել են ծրագրային բյուջետավորման ներդրումը յուրաքանչյուր երկրում, դրանց հետ կապված մարտահրավերները եւ դրանց հաղթահարմանն ուղղված միջոցները, բյուջետային գործընթացի մասնակիցների հստակ դերակատարումը ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացում, ծրագրային բյուջետավորման եւ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում իրականացվող այլ բարեփոխումների միջեւ կապը, համակարգումը եւ ներդաշնակեցումը: Աշխատաժողովի մեկնարկին ողջյունի խոսքով հանդես են եկել ԳՄՀԸ Վրաստանի գրասենյակի ղեկավար Ռոլանդ Շթոյերը, ԳՄՀԸ Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում ծրագրի վրացական թիմի ղեկավար Քրիստիան Դյորինգը, Վրաստանի ֆինանսների նախարարության բյուջետային վարչության պետի տեղակալ Նաթիա Գուլուան եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի քարտուղարության փորձագետ Ալեքսանդր Հարությունյանը: Թեմատիկ իրավիճակային վերլուծություններով ու ոլորտային փորձառության ներկայացմամբ ելույթներ են ունեցել ինչպես վրացական կողմի գործընկերները, այնպես էլ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Ժորա Ասատրյանը ու ՀՀ Աժ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի քարտուղարության համակարգող փորձագետ  Արտյուշա Ահարոնյանը: Աշխատանքային քննարկումներին իրենց միջազգային փորձառությունն են ներկայացրել գերմանացի գործընկերները:

Հանդիպման արդյունքում նախանշվել է համագործակցության աշխատանքային ծրագիրը՝ դրանով ստեղծելով տարածաշրջանային համագործակցության ակտիվ հարթակ: 


22.10.2018
Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկել է Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները
ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին գումարել է արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված էր «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատ...

22.10.2018
«Անգնահատելի է հայ ժողովրդի զավակների ներդրումը Ռուսաստանի հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքում». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՌԴ աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 22-ին Մոսկվայի պետական պատմության թանգարանում հանդիպել է Ռուսաստանի պատմական միության նախագահության անդամ, «Հայրենիքի պատմություն» ֆոնդի գործադիր տնօրեն Կոնստանտին Մոգիլեւսկու հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են...

22.10.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահ...

22.10.2018
Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ռուսաստանի պատմական միության նախագահության անդամ, «Հայրենիքի պատմություն» ֆոնդի գործադիր տնօրեն Կոնստանտին Մոգիլեւսկու հրավերով հոկտեմբերի 22-ին մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու հայ-ռուսական ավանդական հարաբերություններին, երկու ժողովուրդների մշակութային առնչություննե...

22.10.2018
Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS