Տպել
23.10.2018
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ:

Կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման հեռանկարները, անդրադարձ կատարել ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակներում հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանային համագործակցությանը: Էդուարդ Շարմազանովը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ընդգծել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի դերը եւ նշել, որ Պետերբուրգի հիմնադրման առաջին իսկ օրվանից հայերն էական նշանակություն են ունեցել քաղաքի մշակութային, քաղաքական ու հասարակական կյանքում՝ ամրապնդելով հայ-ռուսական բարեկամությունը: Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծել են առաջիկայում Սանկտ Պետերբուրգում հայազգի հռչակավոր գեներալ Լոռիս-Մելիքովի հուշատախտակի բացումը, որի նախաձեռնողներն են Էդուարդ Շարմազանովը եւ Վյաչեսլավ Մակարովը:

Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահն իր հերթին կարեւորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...