Տպել
31.10.2018
Ամփոփվել են ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստի աշխատանքները
1 / 2

ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ, Արմեն Աշոտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում մասնակցել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստի աշխատանքներին:

Հոկտեմբերի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսում պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ կոմիտեն ստացել է մոնիթորինգ եւ հսկողություն իրականացնելու գործիքակազմ: Այն իրավասու է լիարժեք տեղեկատվություն ստանալ եւ հարցադրումներ ուղղել Եվրոպական հանձնաժողովին ու եվրոպական ինստիտուտների այլ ղեկավարներին:

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ մեր երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների համատեղ աշխատանքի արդյունքում նիստում ընդունվել է եզարափակիչ հայտարարություն, որը մանրամասն անդրադառնում է Հայաստանի արտաքին եւ ներքին խնդիրներին:

Ըստ զեկուցողի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող դրույթներում ներառված են խնդրի վերաբերյալ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների տեսակետները,  ընդգծվել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Փաստաթղթղում կոչ է արվում նաեւ բոլոր ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Անդրադարձ է կատարվում Հայաստանում իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանությանը, գալիք խորհրդարանական ընտրություններին՝ իշխանությունների վրա դնելով պատասխանատվություն՝ խաղաղ նախընտրական արշավ իրականացնելու հարցում ապահովել թափանցիկ, արդար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար:

Հայտարարության մեջ կոչ է արվում ձեռնպահ մնալ ատելություն, անհանդուժողականություն եւ բռնություն քարոզելուց, ինչպես նաեւ չխաթարել երկրի ժողովրդավարական կայունությունը եւ հայ հասարակության միասնականությունը:

Կարեւորելով ընտրական բարեփոխումները՝ կոչ է արվում Հայաստանի իշխանություններին հաշվի առնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից արված բոլոր առաջարկությունները:

Արմեն Աշոտյանը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին:


31.10.2018
Տեղի կունենա ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Նոյեմբերի 1-ին` ժամը 09:00-ին, ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա արտահերթ փակ նիստ: Օրակարգը՝ կից:   ...

31.10.2018
Միքայել Մելքումյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական հարցերին, ընտրական գործընթացին, տնտեսության զարգացմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը եւ այլ...

31.10.2018
Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկել է համաներում հայտարարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը
ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ կառավարության նախաձեռնությամբ hոկտեմբերի 31-ին գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության ...

31.10.2018
Արա Բաբլոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել Հայաստանի hանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ պատգամավորի...

31.10.2018
Արա Բաբլոյանի հայտարարությունը վարչապետի ընտրության անցկացման մասին
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ: ...