Տպել
01.11.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
1 / 5

Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել են «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Միքայել Մելքումյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, կարեւորելով եկող տարվա պետական բյուջեի նախագծի ընդունումը, նշել է, որ այն տարբերվում է նախորդ տարիների պետական բյուջեներից, քանի որ առաջին անգամ է ներկայացվում ծրագրային բյուջետավորմամբ ֆինանսատնտեսական փաստաթուղթ: Նա փաստել է, որ ծրագրային բյուջետավորման գործընթացը Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը սկսել են տարիներ առաջ, որի նպատակն է ապահովել արդյունավետ կառավարում, հանրային ֆինանսների կառավարման առավել բարձր մակարդակ, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի կառուցվածքային գործառույթ:

«ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Եկող տարվա պետական բյուջեն եկամուտների գծով` 1,490,589,766.5 մլրդ դրամ է, ծախսերը՝ 1,642,189,766.5 մլրդ դրամ, պակասուրդը՝ 151,600 մլրդ դրամ: Համայնքների բյուջեները եկամուտների գծով կազմում են 138.9 մլրդ դրամ՝ ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները:

Մեր երկրի պետական պարտքը 2018 թ. տվյալներով շուրջ 6 մլրդ 953 մլն դրամ է՝ ՀՆԱ-ի 49 տոկոսը: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ մեր երկիրը շարունակում է համարվել նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 4 հազար 600 դոլար է:

Պատգամավորների հարցերն ուղղված բանախոսին առնչվել են ներդրումներին, պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետությանը, հարկային արտոնություններին, Հարկային օրենսգրքի բարեփոխմանը, առողջապահության ոլորտի ֆինանսավորմանը, ծառայողական մեքենաների թվի կրճատմանը եւ այլ խնդիրների:

«ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունը եւ 2019թ. ԿԲ վարչական ծախսերի ու կապիտալ ներդրումների նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:


01.11.2018
Խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետ չընտրեց
Նոյեմբերի 1-ին «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ՝ քննարկելու վարչապետի ընտրության հարցը: Խորհրդարանի նախագահը տեղեկացրել է, որ Սահմանադրության 149-րդ հոդվածի երկրորդ մասով եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադ...

01.11.2018
Խորհրդարանն ընդունել է համաներում հայտարարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը
Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկվել եւ միաձայն ընդունվել է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» եւ «ՀՀ քրեակա...

01.11.2018
Բելգիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժան-Ժակ Ֆլաոյի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 1-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:...

01.11.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի փակ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է համաներում հայտարարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 1-ին Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում փակ ընթացակարգով երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին ...

01.11.2018
Հայտարարություններ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ (ՄԱՍՆԱԳԵՏԻ) (ծածկագիր` 1-2.2...