Տպել
05.11.2018
Գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում
1 / 3

Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի հերթական նիստը:

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրել է սակագնային քաղաքականությունը: Նա, անդրադառնալով ներքին շուկայում վաճառվող էլեկտրական էներգիայի գործող սակագներին, ընդգծել է, որ էլեկտրաէներգիայի միջին վաճառքի սակագինը 39.9 դրամ/կՎտժ է, որից 11.6 դրամը կամ 29.2% ՀԷՑ-ի շահույթն է: Զեկուցողը ներկայացրել է նաեւ էլեկտրաէներգիայի վաճառքի միջին սակագնի դինամիկան՝ ըստ տարիների, գործող սակագնի կառուցվածքը: Խոսելով ոլորտում ներդրումային քաղաքականությունից ու կորուստներից՝ զեկուցողը նշել է, որ վերջին տարիներին ընկերությունն այն իջեցրել է 2%-ով:

ՀԷՑ ընկերության տնօրենը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են գործող սակագնային մեթոդաբանության փոփոխությանը, ՀԷՑ-ում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերի չափերին, կորուստների նվազեցմանը, շահութաբերության մակարդակին, Երեւանի ՋԷԿ-ի վերազինմանը, սնանկացած ձեռնարկությունների եւ բնակչության անհուսալի պարտքերի ուղղությամբ պետության քայլերին:
 


05.11.2018
ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին մասնակցելու համար 2018 թվականի նոյեմբերի 14-20-ը ներառյալ Հալիֆաքս (Կանադա) կգործուղվի ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մոնիթորինգի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել...

05.11.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են բյուջետային քննարկումները
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 5-ին տեղի ունեցած համատեղ նիստում քննարկվել են գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի եւ տեղեկատվության ոլորտներին գալիք տարվա բյուջեի ...

05.11.2018
Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...