National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
06.11.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
06.11.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանին
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոյին:

Ազգային ժողովի նախագահը, շնորհավորելով դեսպանին առաքելության ստանձնման կապակցությամբ, գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների սերտ համագործակցությունը միջխորհրդարանական մակարդակում, կարեւորել պատգամավորական բարեկամական խմբերի ավանդը երկկողմ կապերի զարգացման գործում:

Արա Բաբլոյանի գնահատմամբ՝ հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է՝ առեւտրատնտեսական կապեր, աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցություն, մասնագիտական հմտությունների ամրապնդման եւ կրթական ծրագրեր:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, Հայաստանի եւ հարեւան երկրների միջեւ հարաբերություններին, ինչպես նաեւ ներհայաստանյան զարգացումներին: Այս համատեքստում Արա Բաբլոյանը փաստել է, որ Հայաստանը եւս մեկ անգամ ներկայացավ աշխարհին իր հանդուրժողականությամբ եւ ժողովրդավարության ձեռքբերումներով:

Ստեֆանո Լազարոտոն, բարձր գնահատելով երկու երկրների փոխգործակցության ներկա մակարդակը, վստահեցրել է, որ իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի այդ հարաբերություններին:

Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ այսուհետ եւս հայ-շվեյցարական կապերը կշարունակեն ընդլայնվել ու ամրապնդվել:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը, կարեւորել համագործակցությունը մասնավորապես գյուղատնտեսության, գիտության, կրթական ծրագրերի եւ այլ ոլորտներում:


06.11.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նաիրա Զոհրաբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ նոյեմբերի 6-ին շարունակվել են «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որին մաս...

06.11.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
Նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ Տիգրան Ուրիխանյանի նախագահությամբ: Առաջին ընթերցումով քննարկվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով հեղինակը՝ ՀՀ ԱԺ պատ...

06.11.2018
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS