Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ, որտեղ երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած երկու օրենսդրական նախաձեռնություններ:
Համահեղինակ Գեւորգ Պետրոսյանը տեղեկացրել է, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է սահմանել դրույթ, որպեսզի քաղաքական պաշտոններում ընտրված եւ բուհերում դասավանդող անձանց նկատմամբ հնարավոր չլինի կիրառել կամայական մոտեցում եւ նրանց հետ անժամկետ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը դարձնել ժամկետային կամ կրճատել նախապես հաստատված ժամկետը:
Երկրորդ՝ «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է օրենքում կատարել լրացում, ըստ որի որեւէ կազմակերպությունում աշխատող քաղաքացիները կարող են անդամակցել նաեւ այլ՝ ոչ իրենց կազմակերպությունում գործող արհեստակցական որեւէ միության: Ըստ հիմնական զեկուցող Գեւորգ Պետրոսյանի՝ այս մոտեցումը հնարավորություն կտա մրցակցություն մտցնել աշխատողների իրավունքների եւ շահերի պաշտպանությունն իրականացնող արհեստակցական միությունների միջեւ:
Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը տեղեկացրել է, որ նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության կարծիքը դրական է: Նախագծերը կընդգրկվեն ՀՀ ԱԺ նոյեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ու բաշխման համակարգերի գործունեությունը, գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում
Գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ու բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը նոյեմբերի 13-ին գումարել է նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: Հ...
ՀՀ Ազգային ժողովի նիստում սկսվել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը
ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 13-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգի հաստատումը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ որոշմամբ պատգամավորի մանդատ է ստացել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակի թեկնածու Նաիրա Կարապետյանը: Համաձայն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդված...
Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի՝ ժամը 13:30-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:...