Տպել
13.11.2018
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ, որտեղ երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած երկու օրենսդրական նախաձեռնություններ:

Համահեղինակ Գեւորգ Պետրոսյանը տեղեկացրել է, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է սահմանել դրույթ, որպեսզի քաղաքական պաշտոններում ընտրված եւ բուհերում դասավանդող անձանց նկատմամբ հնարավոր չլինի կիրառել կամայական մոտեցում եւ նրանց հետ անժամկետ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը դարձնել ժամկետային կամ կրճատել նախապես հաստատված ժամկետը:

Երկրորդ՝ «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է օրենքում կատարել լրացում, ըստ որի որեւէ կազմակերպությունում աշխատող քաղաքացիները կարող են անդամակցել նաեւ այլ՝ ոչ իրենց կազմակերպությունում գործող արհեստակցական որեւէ միության: Ըստ հիմնական զեկուցող Գեւորգ Պետրոսյանի՝ այս մոտեցումը հնարավորություն կտա մրցակցություն մտցնել աշխատողների իրավունքների եւ շահերի պաշտպանությունն իրականացնող արհեստակցական միությունների միջեւ:

Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը տեղեկացրել է, որ նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության կարծիքը դրական է: Նախագծերը կընդգրկվեն ՀՀ ԱԺ նոյեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...