National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
22.11.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
22.11.2018
Տարածաշրջանային համաժողովի օրակարգում հանրային ֆինանսների վերահսկողության գործընթացում ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության ներգրավվածության հարցերն են
1 / 12

Նոյեմբերի 21-22-ը Երեւանի «Փարիզ» հյուրանոցում տեղի է ունեցել  «Հանրային ֆինանսական վերահսկողության հարցում ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության ներգրավվածության տարածաշրջանային երկխոսություն» թեմայով երկօրյա համաժողով: Միջոցառումը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի եւ  Ժողովրդավարության Ուեսթմինսթերյան հիմնադրամի կողմից (WFD), մասնակցել են Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Միացյալ Թագավորության խորհրդարանական հաղորդակցության եւ հանրային ֆինանսական կառավարման մասնագետները:

«Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Յենս Պետերսեն-Թումսերը բացման խոսքում հույս է հայտնել, որ համաժողովը Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների հաղորդակցության եւ հանրային ֆինանսների կառավարման ստորաբաժանումների պաշտոնյաների համար տարածաշրջանային լավագույն փորձի փոխանակման հարթակ կլինի: Ծրագրի տնօրենն օրենսդրական աշխատանքի արդյունավետ կազմակերպման հարցում կարեւորել է խորհրդարանական վերահսկողությունը, հանրության հետ հրապարակային աշխատանքը, անդրադարձել բյուջետային գործընթացում խորհրդարանի դերակատարությանը: Յենս Պետերսեն-Թումսերը երախտիքի խոսք է հայտնել Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարաններին արդյունավետ համագործակցության համար եւ համաժողովի մասնակիցներին մաղթել արգասաբեր աշխատանք:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Ելույթն ամբողջությամբ՝  այստեղ:

Բացման խոսքով հանդես է եկել նաեւ WFD Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի ծրագրի ղեկավար Մագդալենա Ռանդալ-Շաբը:

Հայաստանի Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներն իրենց ելույթներում անդրադարձել են երկու երկրների օրենսդիր մարմիններում ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակության ներգրավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Հրայր Զորյանը ներկայացրել է ստորաբաժանման գործունեության ուղղությունները, լրատվության միջոցների հետ աշխատանքի առանձնահատկությունները: Հրայր Զորյանի խոսքով՝ ժողովրդավարական գործընթացների խորացմանն ու կայացմանը զուգընթաց օրախնդիր է դառնում պետական կառավարման մարմինների աշխատանքնների թափանցիկությունը, ընդունվող որոշումներին ու կառավարման գործընթացներին հանրության տեղեկացվածության ու մասնակցության ապահովումը, ինչն առավելապես վերաբերում է ՀՀ Ազգային ժողովին՝ որպես առաջնային մանդատ ունեցող գլխավոր օրենսդիր մարմին: Բանախոսը ներկայացրել է, թե ինչպես է խորհրդարանն ապահովում իր գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

Վրաստանի խորհրդարանի հանրային կապերի ու տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մանանա Բակուրաձեն կիսվել է իրենց փորձով, ներկայացրել վարչության աշխատանքը հանրության հետ կապերի ամրապնդման եւ լրատվամիջոցների հետ աշխատանքի թափանցիկության ապահովման ուղղությամբ: Նրա գնահատմամբ՝ վարչությունն այս առումով կարեւոր դերակատարում ունի խորհրդարանի արդյունավետ աշխատանքի կազմակերպման հարցում:

Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների ֆինանսական եւ բյուջետային հարցերով պատասխանատու հանձնաժողովների ու բյուջետային գրասենյակների ներկայացուցիչները մանրամասնել են իրենց գործունեությունը եւ կատարած աշխատանքը՝ ընդգծելով, որ ֆինանսական եւ տնտեսական վերլուծություններն իրենց գործունեության առանցքում են: Նշվել է, որ գործընթացի ամբողջական իրացման համար կարեւորագույն նշանակություն ունի արդյունավետ ներքին եւ արտաքին հաղորդակցությունը: Վերջինս ամրապնդում է խորհրդարանական աշխատանքի երեք հիմնական գործառույթները` օրենսդրություն, ներկայացուցչություն եւ վերահսկողություն: Զեկուցողների խոսքով՝ որակյալ հաղորդակցությունն առանցքային նշանակություն ունի օրենսդրության ընդունման, քաղաքացիների ներգրավվածության, քաղաքական օրակարգի հարցերը բանավիճելու եւ փոխադարձ համաձայնությամբ լուծելու հարցում:

Հարցուպատասխանի, թեմատիկ քննարկումների ձեւաչափում անդրադարձ է կատարվել խորհրդարանական եւ հանրային ֆինանսների կառավարման հարցերում ԶԼՄ-ների ներգրավման միջազգային  փորձին, լրատվամիջոցների հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերին:

ՄԹ խորհրդարանական հաղորդակցման եւ հանրային ֆինանսների կառավարման փորձագետները ներկայացրել են միջազգային առաջատար փորձը:

Վերջին տարիներին ԳՄՀԸ «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հետ համագործակցության շրջանակում, Ժողովրդավարության Ուեսթմինսթերյան հիմնադրամն աջակցում է ՀՀ Ազգային ժողովին եւ Վրաստանի խորհրդարանին` ֆինանսական վերահսկողության, բյուջետային գործընթացների եւ ֆինանսական մեթոդների ուսումնասիրման ուժեղացման հարցերում:


22.11.2018
ԱԺ-ն խորացրել է համագործակցությունը քաղհասարակության հետ, աննախադեպ պայմաններ է ստեղծել ԶԼՄ-ների համար. Արա Սաղաթելյան
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը հանդես է եկել ողջույնի խոսքով Երեւանում ընթացող «ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը  ֆինանսական վերահսկողության հարցերի շուրջ» թեմայով միջազգային կոնֆերանսում, որը կազմակերպել է Գերմանիայի միջազգային համագործակցո...

22.11.2018
Խորհրդարանն ընդունել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը
Նոյեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ պատգամավորները քննարկել են ՀՀ կառավարության հեղինակած «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու...

22.11.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Ռուստամ Մախմուդյանի նախագահությամբ նոյեմբերի 22-ին հրավիրված նիստում քննության է առել երկրորդ ընթերցման ներկայացված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրե...

22.11.2018
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի`  ժամը 10:00-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS