National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.11.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
28.11.2018
ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստն ավարտել է աշխատանքը
1 / 8

Նոյեմբերի 28-ին շարունակվել են ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստի աշխատանքները:

Նիստի սկզբում ՍԾՏՀ ԽՎ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ալբանիայի Ազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է Ալբանիայի պատվիրակությանը եւ ողջ ալբանացի ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն եւ բարգավաճում:

Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի հաջորդ՝ 53-րդ լիագումար նիստը կանցկացվի 2019 թվականի հունիսին՝ Բաքվում:

Նիստում ռոտացիոն կարգով ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը փոխանցվել է Ադրբեջանի Միլլի մեջլիսին:

ՍԾՏՀ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլդար Գուլիեւը շնորհակալություն է հայտնել ՍԾՏՀ ԽՎ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին` Վեհաժողովի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար:

ՍԾՏՀ ԽՎ 52-րդ Գլխավոր վեհաժողովի եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արա Բաբլոյանը:

«Հարգելի գործընկերներ, եզրափակելով ՍԾՏՀ  ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստի աշխատանքը, որն անցկացվում է աշխարհում եւ այդ թվում մեր տարածաշրջանում տեղի ունեցող բարդ տնտեսական ու քաղաքական իրավիճակում, ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել բոլոր ազգային պատվիրակություններին՝ Երեւան ժամանելու եւ Վեհաժողովի աշխատանքին  ակտիվ մասնակցության, ինչպես նաեւ մեր հանդիպման հաջողության գործում մեծ ներդրման համար:

Այս օրերին քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Մենք վերահաստատեցինք խորհրդարանների կարեւոր դերը տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման գործում:

Վստահ եմ, որ արդյունավետ քննարկումների ընթացքում հնչած կարծիքներն ու առաջարկությունները հաշվի կառնվեն Վեհաժողովի հետագա աշխատանքում: Իսկ քննարկումների գործնական եւ կառուցողական մթնոլորտը կտիրի Վեհաժողովում նաեւ ապագայում:

Կարծում եմ, որ նիստն արդյունավետ եւ բեղմնավոր էր մեր խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման առումով:

Վստահ եմ, որ հայկական պատվիրակությունը հետագայում եւս մեծ ներդրում կունենա խորհրդարանական վեհաժողովի աշխատանքում եւ կշարունակվի սերտ համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի, խորհրդարանական վեհաժողովի եւ ՍԾՏՀ անդամ պետությունների խորհրդարանների միջեւ:

Թույլ տվեք նաեւ գոհունակություն հայտնել «ՍԾՏՀ անդամ պետություններում փոքր բիզնեսի զարգացումն ու աջակցությունը», «ՍԾՏՀ տարածաշրջանում տուրիզմի զարգացման ներկա եւ ապագա հեռանկարները», «Արհեստակցական միությունների դերը ՍԾՏՀ տարածաշրջանում տնտեսական համագործակցության ամրապնդման գործում» ընդունված առաջարկությունների առնչությամբ:

Հուսով եմ, որ արդիական հարցերի հետագա քննարկումները հնարավոր կլինեն կառուցողական երկխոսության ոգով, առանց ավելորդ քաղաքականացման: Վստահ եմ, որ նման քննարկումները նպաստավոր պայմաններ եւ հնարավորություններ կստեղծեն անխռով, լիարժեք, արդյունավետ համագործակցության եւ խորհրդարանականների միջեւ ազատ հաղորդակցության համար:

Այսօր ավարտվում է ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի նախագահությունը եւ ռոտացիոն սկզբունքի համաձայն՝ այն անցնում է Ադրբեջանի խորհրդարանին:

Հուսով ենք, որ ՍԾՏՀ ԽՎ-ում Ադրբեջանի նախագահությունը հաջող կընթանա եւ կշարունակի Սեւծովյան տնտեսական համագործակցության նպատակներին ու խնդիրներին հասնելու գործընթացը:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով եւ ՍԾՏՀ ԽՎ-ի ներուժի լիարժեք օգտագործմամբ հնարավոր է շատ բանի հասնել` ի օգուտ Սեւծովյան տարածաշրջանի եւ այնտեղ բնակվող բոլոր ժողովուրդների:

Կարեւորելով ազգային խորհրդարանները՝ որպես ժողովրդավարության հիմք, ցանկանում եմ ընդգծել, որ միայն համագործակցության եւ համատեղ գործողությունների միջոցով կարելի է հասնել ՍԾՏՀ ԽՎ նպատակներին:

Մենք պարտավոր ենք համատեղ գործողություններ իրականացնելու հարցում բավականաչափ կամք ցուցաբերել, չնայած մեր տարաձայնություններին, եւ միավորվել խնդիրները լուծելու եւ հնարավորություններն իրականացնելու համար, ինչպես նաեւ՝ առաջնահերթ խնդիրներ քննարկելու հարցում, որոնք պահանջում են համատեղ լուծումներ եւ ջանքերի միավորում՝ մեր ժողովուրդների համար ավելի լավ ապագա կերտելու նպատակով:

Թույլ տվեք մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել բոլորիդ ՍԾՏՀ ԽՎ 52-րդ Գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար: Հայտարարում եմ լիագումար նիստը փակված: Ցանկանում եմ մաղթել բոլորին մեծ հաջողություններ եւ լավագույնը, ինչպես նաեւ անվտանգ վերադարձ հայրենիք»:

ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստն  ավարտել է իր աշխատանքը:
 


28.11.2018
ՍԾՏՀ ԽՎ լիագումար նստաշրջանի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդում
ՍԾՏՀ ԽՎ լիագումար նստաշրջանի մասնակիցները նոյեմբերի 28-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտո...

28.11.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Թուրքմենստանից ժամանած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Թուրքմենստանի առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների եւ բժշկական առաջատար կենտրոնների ղեկավարների: Պատվիրակությունը Հայաստանում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) եւ Յոդին համընդհանուր համացանցի աջակցությամբ: Այցի նպատակն է ուսումն...

28.11.2018
Արա Բաբլոյանի հայտարարությունը
«Սիրելի գործընկերներ, սիրելի բարեկամներ, վերջին օրերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում զարգացող որոշ իրադարձություններ չէին կարող ինձ անտարբեր թողնել: Այդ իրադարձությունները ստիպեցին ինձ կրկին դիմել բոլորիդ ավագ ընկերոջ իրավունքով: Հայաստանի Հանրապետության շուրջ 30-ամյա...

28.11.2018
Նիստ է գումարել ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը
Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հեղինակած օրենքի ն...

28.11.2018
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am