National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
30.11.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
30.11.2018
Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ 48-րդ լիագումար նիստերը
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում նոյեմբերի 29-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ 48-րդ լիագումար նիստերին:

Մինչ այդ տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարեն Բեքարյանը:   

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի որոշումներին, ԱՊՀ-ում 2018թ. Տաջիկստանի Հանրապետության նախագահությանը, ԱՊՀ անդամ պետություններում դիտորդական առաքելությունների խմբերի մասնակցությանը, Կանանց եվրասիական համաժողովի անցկացման արդյունքներին, ԱՊՀ ՄԽՎ եւ Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի համագործակցությանը, ԱՊՀ ՄԽՎ առընթեր տնտեսական փորձագիտական խորհրդին վերաբերող, ինչպես նաեւ այլ օրակարգային հարցեր: Խորհրդի նիստում Ուզբեկստանի Հանրապետությունը դարձել է ԱՊՀ ՄԽՎ անդամ:

ԱՊՀ ՄԽՎ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում հանգամանալից ներկայացրել է ԱՊՀ ՄԽՎ տնտեսական փորձագիտական խորհրդի ստեղծման նպատակը եւ գործունեությունը՝ մոդելային օրենսդրության ստեղծման գործընթացում:ՄԽՎ խորհուրդը Հերմինե Նաղդալյանի առաջարկով հաստատել է տնտեսական փորձագիտական խորհրդի կանոնադրությունը, կազմը, ինչպես նաեւ նախագահի պաշտոնում՝ Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Իգոր Մաքսիմցեւի թեկածությունը:

ԱՊՀ ՄԽՎ 48-րդ լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են եղել միջազգային մարդասիրական իրավունքին վերաբերող մոդելային փաստաթուղթը, հրդեհների կամավոր պաշտպանության, անձնական տվյալների, մանկապատանեկան զբոսաշրջության վերաբերյալ մոդելային օրենքներ, կրթության որակի բարելավմանը, բնապահպանական քաղաքականության ձեւավորմանն ուղղված առաջարկներ:

Նիստում զեկույցով հանդես է եկել ԱՊՀ ՄԽՎ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանը՝ ներկայացնելով ԱՊՀ անդամ պետություններում հանրային, մասնավոր գործընկերության մեխանիզմների զարգացման եւ կիրառման հետ կապված հարցերը: Վերոնշյալ փաստաթուղթը մշակվել է Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկի հետ համագործակցության արդյունքում:

Վեհաժողովի գործունեության ընթացքում մշակվել են 546 օրենսդրական ակտեր եւ այլ նորմատիվ իրավական փաստաթղթեր: Այս տարի կառույցի առաջարկով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 30-ը հռչակել է պառլամենտարիզմի միջազգային օր:

ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի աշխատանքները մամուլի ասուլիսում ամփոփել են պատվիրակությունների ղեկավարները:

ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը վստահեցրել է, որ Հայաստանի նորընտիր Ազգային ժողովը կշարունակի գործող խորհրդարանի` տարիներ շարունակ վարած քաղաքականությունը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ փորձը կփոխանցվի նոր խորհրդարանին:

Այցի ընթացքում Արա Բաբլոյանը ներկա է գտնվել մեծանուն գրող Չինգիզ Այթմատովի 90-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:

Նոյեմբերի 30-ին Տավրիդյան պալատում տեղի է ունեցել «Պատերազմի ընթացքում որոշ պայթուցիկ ռումբեր կիրառելու արգելքի մասին Սանկտ Պետերբուրգի հռչակագրի 150-ամյակը. նոր համատեքստեր, նախկին նշանակություն» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:

Համաժողովում ելույթներ են ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, գիտնականներ շուրջ 32 երկրներից: Ընդունվել է հռչակագիր, որում մասնավորապես ընդգծվում է միջազգային հումանիտար իրավունքի առանցքային կարեւորությունը, անվտանգ միջավայրի ստեղծումը, հումանիտար օգնության եւ պաշտպանության անհրաժեշտությունը, ազգային օրենսդրություններում միջազգային հումանիտար իրավունքի դրույթների ամրագրումը:
 
Միջոցառումներին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը եւ Կորյուն Նահապետյանը:


30.11.2018
ՀԱՊԿ ԽՎ շրջանակում կազմակերպվել է միջազգային համաժողով
Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ ԽՎ շրջանակում նոյեմբերի 28-ին  տեղի է ունեցել «Տնտեսական անվտանգության խնդիրները՝ որպես հավաքական անվտանգության անբաժանելի բաղադրիչ» խորագրով միջազգային գիտագործնական համաժողով, որը նախաձեռնել էր ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտակա...

30.11.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը, առաջին ընթերցումով քննարկվել է «Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենս...

30.11.2018
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝  ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով:   ...

30.11.2018
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով:   ...

30.11.2018
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով:   ...

30.11.2018
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS