Տպել
04.12.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել
1 / 1

«Խորապես ցնցված եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռի կործանման եւ զինվորական օդաչուներ, փոխգնդապետ Արմեն Բաբայանի ու մայոր Մովսես Մանուկյանի զոհվելու ծանր լուրից:

Վստահ եմ, որ օդային աղետի պատճառների բացահայտումը թույլ կտա հետագայում բացառել նման ողբերգության կրկնությունը, իսկ կատարվածը որեւէ կերպ չի անդրադառնա զինված ուժերի անձնակազմի մարտական ոգու վրա:

Ծանր կորստյան այս պահին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված օդաչուների ընտանիքներին, կիսում նրանց անփարատելի վիշտը եւ մաղթում եմ ոգու արիություն»,-ասված է Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում: