Տպել
06.12.2018
Արա Սաղաթելյանի բացման խոսքն Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպմանը
1 / 6

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը դեկտեմբերի 6-ին հանդես է եկել բացման խոսքով ՀՀ Ազգային ժողովում ընթացող Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպմանը: Իր խոսքում Արա Սաղաթելյանը մասնավորապես նշել է.

«Սիրելի գործընկերներ, ընկերներ,

ուրախ եմ ձեզ ողջունել այս ջերմ դեկտեմբերյան օրը Երեւանում, Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպմանը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ հնարավորություն եւ ժամանակ գտնելու եւ մեր աշխատանքային խորհրդակցությանը մասնակցելու համար, որը, վստահ եմ, կծառայի մեր երկրների խորհրդարանների ու ժողովուրդների բարօրությանը, գաղափարների եւ լավագույն փորձի փոխանակման հարթակ կդառնա:

Շնորհակալություն եմ հայտնում գերմանացի գործընկերներին նախաձեռնության եւ մեր հարթակը ձեւավորելու ու ամրապնդելու պատրաստակամության համար, հավաստիացնում եմ, որ ամեն ինչ կանենք դրա արդյունավետության ապահովման համար:

Ցավոք, գլխավոր քարտուղարների ներկա հանդիպմանը մեզ հետ չեն մեր գործընկերներն Ադրբեջանից եւ Բելառուսից: Դա տեղի է ունեցել օբյեկտիվ պատճառներով. կապված է նրանց անձնական ծանրաբեռնվածության, ինչպես նաեւ այն կանոնակարգումների հետ, որոնց մենք հասել ենք Թբիլիսիում: Այնուամենայնիվ, մեր գործընկերներն աշխատանքային կարգով առավելագույնս տեղեկացված կլինեն երեւանյան հանդիպման ընթացքի եւ արդյունքների մասին, ինչպես նաեւ կամավորության սկզբունքով, Թբիլիսիի հուշագրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ներգրավված կլինեն հետագա համագործակցության գործընթացներում:

Սիրելի ընկերներ,

իմ պաշտոնավարման ընթացքում եկել եմ այն եզրակացության, որ խորհրդարանի գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարն աշխատանք չէ, այլ՝ առաքելություն: Մեր պետություններում հիերարխիկ առումով այս նախարարական պաշտոնն իր էությամբ բազմակի անգամ բարդ է, քան նախարարներից շատերի աշխատանքը: 

Եւ մենք կատարում ենք խորհրդարանի ինստիտուցիոնալ գործունեությունն ապահովելու մեր առաքելությունը, միաժամանակ իրականացնում վաղվա արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ բարեփոխումներ ու ծրագրում դրա զարգացումն առաջիկա մի քանի տարիների համար:

Սա մի առաքելություն է, որի իրականացման համար մենք պետք է մշտապես պահպանենք անհրաժեշտ մակարդակը, լինենք փոփոխությունների գագաթնակետում եւ հաճախ լողանք հոսանքին հակառակ»:


06.12.2018
Երեւանում մեկնարկել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպումը
Դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները, ներկայացուցիչներ աշխատակազմերից, Գերմանիայի միջազգային համագործա...

06.12.2018
Խորհրդարանի հերթական նիստը չի կայացել
ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ի նիստը չի կայացել: Ժամը 10:00-ին չեն գրանցվել անհրաժեշտ թվով պատգամավորներ: Գրանցումը  «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` շարունակվել է 4 ժամ, սակայն համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: Ժամը 14:00-ի դրությամբ գրանցվել էր 11 պատգամավոր: ...

06.12.2018
Արա Բաբլոյանի ողջույնի խոսքն Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպմանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 6-ին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովում ընթացող Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպմանը: Արա Բաբլոյանը կարեւորել է միջոցառման անցկացումը ՀՀ Ազգային ժողովում: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է ...