National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.12.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
07.12.2018
Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի կապակցությամբ
1 / 1

«Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքի բոլոր անկյուններում մենք գլուխ ենք խոնարհում Սպիտակի աղետալի երկրաշարժի հազարավոր զոհերի հիշատակի առջեւ:

Նաեւ րոպե առ րոպե վերհիշում ենք հայ ժողովրդի նորագույն պատմության ամենատխուր օրերից մեկում մեր ապրումները եւ համախմբվելը՝ փլատակներից դուրս բերելու եւ վրանային հիվանդանոցներում գոնե մեկ կյանք եւս փրկելու համար: Որպես մասնագիտությամբ բժիշկ՝ իմ ու, կարծում եմ, բոլորիս մոտ էլ դեկտեմբերի 7-ը միշտ կզուգորդվի զոհվածների համար ակամա մեղավորության զգացման ու մեր փրկած ամեն մի կյանքի համար ապրած ուրախության հետ:

Սպիտակի երկրաշարժը քաղաքական եւ այլ հակասություններից ցնցվող աշխարհին հիշեցրեց, թե որքան փխրուն է մարդկային կյանքը, ու ավելի քան յոթ տասնյակ պետություններ իսկույն արձագանքեցին մեր ցավին: Եւ մենք երբեք չենք մոռանա իրենց կյանքը վտանգելով փլատակների հետ անհավասար պայքար մղող հայ եւ մյուս պետությունների փրկարարներին, ում խիզախությունն ու նվիրումը ջնջեցին ազգամիջյան եւ բոլոր սահմանները: Ու երախտագիտությամբ ենք հիշում նաեւ այն բժիշկներին, ովքեր երկրաշարժից դեռ շատ տարիներ հետո էլ այնքան ջանքեր էին գործադրում հաշմանդամություն ստացած մարդկանց առողջությունը վերականգնելու համար, աղետի գոտում աշխատող հոգեբաններին, սոցիալական աշխատողներին, շինարարներին եւ մյուս մասնագիտությունների տեր մարդկանց:

Սիրելի հայրենակիցներ. Շիրակի, Լոռու եւ Տավուշի հարյուրավոր բնակավայրերն ընդգրկած Սպիտակի աղետալի երկրաշարժի դասերը բազմաթիվ են: Դրանք մեզ ստիպեցին բոլորովին այլ հայացքով նայել սեյսմակայունության, ենթակառուցվածքների ստեղծման, աղետներին արագ արձագանքման եւ շատ ու շատ այլ խնդիրների: Անկախ այդ դասերը յուրացնելու համար անցած երեսուն տարիներին կատարված հսկայական աշխատանքից, այսօր մենք պետք է համադրենք, թե ինչ ենք անելու վաղը, մյուս օրը, որպեսզի ավելի ամրացնենք Հայաստանի դիմակայունությունը եւ բնական կամ տեխնածին որեւէ աղետ մեզ այլեւս կորուստներ չպատճառի:

Կրկին գլուխ եմ խոնարհում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի առջեւ, վշտակցում նրանց հարազատներին ու մերձավորներին եւ արժանին մատուցում բոլոր նրանց, ովքեր այդ դառն օրերին աշխարհի տարբեր կողմերից եկան սպեղանի դնելու մեր անթիվ վերքերին»,- ասված է Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:
 


07.12.2018
Արա Բաբլոյանը Գյումրիում հարգել է 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ այսօր այցելել է Գյումրի: ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր Գյումրու Սուրբ Ամենա...

07.12.2018
Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների  գլխավոր քարտուղարները ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 7-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերը ծաղիկներ են դրել 1915 թվականի Հաղոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմա...

07.12.2018
Երեւանում ստորագրվել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների համատեղ հետազոտական կենտրոն ստեղծելու մասին հուշագիր
ՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 7-ին շարունակվել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների երկրորդ հանդիպումը: Հանդիպման սկզբում, նիստը վարող Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի առաջարկով, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թվականի աղետալի եր...

07.12.2018
Խորհրդարանի հերթական նիստը չի կայացել
ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 7-ի հերթական նիստը չի կայացել: Առավոտյան անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: Պատգամավորների գրանցումը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ  սահմանադրական օրենքի համաձայն՝ շարունակվել է  չորս ժամ, սակայն 14:00-ի դրությամբ գրանցվել էր  9 պատգամավոր: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am