Տպել
07.12.2018
Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի կապակցությամբ
1 / 1

«Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքի բոլոր անկյուններում մենք գլուխ ենք խոնարհում Սպիտակի աղետալի երկրաշարժի հազարավոր զոհերի հիշատակի առջեւ:

Նաեւ րոպե առ րոպե վերհիշում ենք հայ ժողովրդի նորագույն պատմության ամենատխուր օրերից մեկում մեր ապրումները եւ համախմբվելը՝ փլատակներից դուրս բերելու եւ վրանային հիվանդանոցներում գոնե մեկ կյանք եւս փրկելու համար: Որպես մասնագիտությամբ բժիշկ՝ իմ ու, կարծում եմ, բոլորիս մոտ էլ դեկտեմբերի 7-ը միշտ կզուգորդվի զոհվածների համար ակամա մեղավորության զգացման ու մեր փրկած ամեն մի կյանքի համար ապրած ուրախության հետ:

Սպիտակի երկրաշարժը քաղաքական եւ այլ հակասություններից ցնցվող աշխարհին հիշեցրեց, թե որքան փխրուն է մարդկային կյանքը, ու ավելի քան յոթ տասնյակ պետություններ իսկույն արձագանքեցին մեր ցավին: Եւ մենք երբեք չենք մոռանա իրենց կյանքը վտանգելով փլատակների հետ անհավասար պայքար մղող հայ եւ մյուս պետությունների փրկարարներին, ում խիզախությունն ու նվիրումը ջնջեցին ազգամիջյան եւ բոլոր սահմանները: Ու երախտագիտությամբ ենք հիշում նաեւ այն բժիշկներին, ովքեր երկրաշարժից դեռ շատ տարիներ հետո էլ այնքան ջանքեր էին գործադրում հաշմանդամություն ստացած մարդկանց առողջությունը վերականգնելու համար, աղետի գոտում աշխատող հոգեբաններին, սոցիալական աշխատողներին, շինարարներին եւ մյուս մասնագիտությունների տեր մարդկանց:

Սիրելի հայրենակիցներ. Շիրակի, Լոռու եւ Տավուշի հարյուրավոր բնակավայրերն ընդգրկած Սպիտակի աղետալի երկրաշարժի դասերը բազմաթիվ են: Դրանք մեզ ստիպեցին բոլորովին այլ հայացքով նայել սեյսմակայունության, ենթակառուցվածքների ստեղծման, աղետներին արագ արձագանքման եւ շատ ու շատ այլ խնդիրների: Անկախ այդ դասերը յուրացնելու համար անցած երեսուն տարիներին կատարված հսկայական աշխատանքից, այսօր մենք պետք է համադրենք, թե ինչ ենք անելու վաղը, մյուս օրը, որպեսզի ավելի ամրացնենք Հայաստանի դիմակայունությունը եւ բնական կամ տեխնածին որեւէ աղետ մեզ այլեւս կորուստներ չպատճառի:

Կրկին գլուխ եմ խոնարհում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի առջեւ, վշտակցում նրանց հարազատներին ու մերձավորներին եւ արժանին մատուցում բոլոր նրանց, ովքեր այդ դառն օրերին աշխարհի տարբեր կողմերից եկան սպեղանի դնելու մեր անթիվ վերքերին»,- ասված է Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:
 


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...