Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Խորհրդարանի ղեկավարը եղել է վերակենդանացման բաժանմունքում, հետաքրքրվել բուժվող զինծառայողների առողջական վիճակով՝ մաղթելով շուտափույթ ապաքինում: ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, բուժծառայության գնդապետ Վահան Գեւորգյանն Արա Բաբլոյանին ներկայացրել է հիվանդանոցի առկա հնարավորությունները, բուժսպասարկման կազմակերպման ընթացքը:
Ազգային ժողովի նախագահը զրուցել է նաեւ զինվորներին տեսակցող ծնողների հետ, ովքեր իրենց գոհունակությունն են հայտնել մատուցվող բուժծառայությունների որակի, անձնակազմի հոգատարության եւ հիվանդանոցային պայմանների համար: Որպես բժիշկ-վիրաբույժ՝ Արա Բաբլոյանն իր հերթին ընդգծել է, որ զինվորներին մատուցվող բուժծառայության որակը մշտապես պետության ուշադրության առանցքում է եւ ուրախությամբ փաստել, որ այդ առումով դրական փոփոխություններն ակնհայտ են:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենայն լավն ու բարին: Ավարտվող 2018 թվականին մենք մտանք քաղաքական ու հասարակական կյանքի վերափոխումների նոր փուլ: Ունեցանք եւ՛ լավ, եւ՛ դժվարին օրեր: Ու թող 2019 թվականը դառնա դեպի ապագան գնացող մեր մտահղացումները ...