Տպել
23.01.2019
ՀՀ ԱԺ աշխատակազմը հայտարարում է լրագրողների հավատարմագրում
1 / 1

ՀՀ ԱԺ աշխատակազմը 2019թ. հունվարի 8-ից մինչեւ 2019թ. հունվարի 30-ն իրականացնում է Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:

Լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ (ք. Երեւան, 0095, Մարշալ Բաղրամյան 19) ուղարկում է գրավոր դիմում` ներկայացնելով.

1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրի հասցեն, իսկ ֆիզիկական անձի դեպքում` ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում), հանրային ծառայության համարանիշը եւ մշտական բնակության վայրի հասցեն,

2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում), հանրային ծառայության համարանիշը եւ բնակության վայրի հասցեն,

3) զանգվածային լրատվության այն միջոցի (միջոցների) անվանումը, որը (որոնք) պետք է ներկայացնի հավատարմագրված լրագրողը,

4) հավատարմագրման ներկայացվող լրագրողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, նույնականացման քարտ) եւ երկու լուսանկար (3x4 չափսի),

5) լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարներն ու առկայության դեպքում` հեռապատճենների համարները,

6) հավատարմագրման ժամկետը, եթե այն նախատեսվում է մեկ նստաշրջանից պակաս ժամկետով:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչը հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացնի նաեւ Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճենը:

Եթե ներկայացված դիմումը չի պարունակում թվարկված տեղեկություններն ամբողջությամբ, ապա դիմումը վերադարձվում է` թույլ տրված խախտման մասին նշումով: Թույլ տրված խախտումները վերացնելու եւ եռօրյա ժամկետում կրկին ներկայացնելու դեպքում դիմումն ընդունված է համարվում ներկայացնելու սկզբնական օրը:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետության հավատարմագրում չի պահանջվում (ՀՀ ԱԳՆ-ի կողմից), եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի անունից ներկայացվել է հավատարմագրման դիմումը:

Ազգային ժողովում կարող են հավատարմագրվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում հաշվառված` 1000 եւ ավելի տպաքանակ ունեցող օրաթերթերի, ամսագրերի եւ շաբաթաթերթերի, օրական 2000 եւ ավելի այցելու (հավատարմագրման դիմումի օրվան նախորդող երեք ամիսներից մեկի (դիմողի ընտրությամբ) այցելությունների միջին ցուցանիշը) ունեցող եւ առնվազն շաբաթը մեկ անգամ թարմացվող ինտերնետային լրատվության միջոցների, լրատվական գործակալությունների, ռադիոընկերությունների, հեռուստաընկերությունների եւ Երեւան քաղաքում թղթակցական կետեր ունեցող օտարերկրյա հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների լրագրողները, լուսանկարիչներն ու տեսաձայնագրման օպերատորները (այսուհետ` լրագրող):

Վերոգրյալ պահանջները բավարարող յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող են հավատարմագրվել ոչ ավելի, քան չորս ներկայացուցիչ:

ՀՀ Ազգային ժողովում չեն կարող հավատարմագրվել հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների ոչ լրատվական-վերլուծական հաղորդաշարերի, Երեւանում թղթակցական կետեր չունեցող հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների մամուլի ծառայությունների, մամուլի ակումբների, վերլուծական կենտրոնների, մանկապատանեկան, զվարճալի-ժամանցային, մարզական պարբերականների եւ հաշվառված, բայց վերջին երկու ամսում լույս չտեսած պարբերականների ներկայացուցիչները:

Հավատարմագրումն իրականացվում է հերթական նստաշրջանների գումարման ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ նշվելու դեպքում` տվյալ ժամկետով: Դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 2019 թվականի հունվարի 30-ը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի 1-ին նստաշրջանի լուսաբանման համար կգործի ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանի հավատարմագիրը (վերջին հավատարմագրված ներկայացուցիչներ):


08.01.2019
Ի գիտություն Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարների եւ լրագրողների
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կողմից Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ընդունելությունը տեղի կունենա հունվարի 11-ին` ժամը 12:00-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճում: Խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների այն ղեկավարները, ովքեր կցանկանան մասնակցել տոնական ընդունելությանը, խնդրում ենք զանգահարել 010 52 7...