Տպել
17.01.2019
Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն, Իտալիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուն, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն:

«7-րդ գումարման Ազգային ժողովն իր գործունեությունն սկսում է մեր երկրի եւ ժողովրդի համար կարեւոր մի ժամանակաշրջանում, երբ նոր հնարավորություններ են բացվում օրենքի, արդարության եւ իրավունքի գերակայությամբ բարեզարդելու հայրենական մեր կյանքը եւ արձանագրելու նոր, հայրենաշեն ձեռքբերումներ: Բարձր ու պատասխանատու այս առաքելությանն է կոչված Ազգային ժողովը` մեր ժողովրդի մեծ վստահությամբ»,-մասնավորապես ասված է Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձում:


17.01.2019
Պատգամավորները շարունակել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների շուրջ քննարկումները
ՀՀ Ազգային ժողովը հունվարի 17-ին շարունակել է աշխատանքը: Պատգամավորները հարցեր են ուղղել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին: Ոլորտում առկա խնդիրների եւ Նաիրա Զոհրաբյանի թեկնածության վերաբերյալ ելույթներ են ունեցել պատգ...