Տպել
18.01.2019
Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
1 / 6

Հունվարի 18-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Արտահերթ նիստում քննարկվել եւ հաստատվել է «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:

Պատվիրակությունը կղեկավարի Ռուբեն Ռուբինյանը («Իմ քայլը» խմբակցություն): Պատվիրակության կազմում ընդգրկված են Հովհաննես Իգիթյանը («Իմ քայլը»), Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան») եւ Էդմոն Մարուքյանը («Լուսավոր Հայաստան»): Որպես փոխարինող անդամներ պատվիրակության կազմում կլինեն Վլադիմիր Վարդանյանը («Իմ քայլը»), Սոս Ավետիսյանը («Իմ քայլը»), Տաթեւ Հայրապետյանը («Իմ քայլը») եւ Միքայել Մելքումյանը («Բարգավաճ Հայաստան»):


18.01.2019
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
Խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հունվարի 21-ին, ԱԺ 334 դահլիճում՝ հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն-11:00-11:20, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն-11:20-11:40, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն-11:40-12:00: ...

18.01.2019
Խորհրդարանն ընտրել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին
ՀՀ Ազգային ժողովը հունվարի 18-ին շարունակել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների շուրջ քննարկումները: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է գործընկերների գնահատականներին, տվել պարզաբանումներ: ՀՀ ԱԺ «Լ...