National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.1.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
22.01.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին:

Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, արժեւորել է երկու երկրների միջեւ հաստատված համագործակցությունը` մասնավորապես կարեւորելով օրենսդիր մարմինների  շփումները,  փոխայցերն ու  փորձի փոխանակումը:

Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջեւ փոխգործակցությունը կլինի  շարունակական:

Խոսելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին` օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ Շվեդիայի խորհրդարանը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը, ինչը խթան կհանդիսանա երկկողմ եւ բազմակողմ կապերի առավել զարգացմանն ու  խորացմանը:

ԱԺ նախագահը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի  հակամարտության կարգավորման գործընթացին, նշել է, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այս հարցում միանշանակ է եւ հարցի լուծումը հնարավոր է համարում բացառապես խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում եւ այս հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը: «Դժվար է բանակցել մի կողմի հետ, որը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով եւ քարոզում  ատելություն: Դա ոչ միայն խանգարում է բանակցությունների գործընթացին, այլեւ առաջացնում է նոր խնդիրներ»,-ասել է Արարատ Միրզոյանը:

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ուլրիկ Թիդեստրոմին` արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հայաստանում ընտրական աջակցության» ծրագրի շրջանակում Շվեդիայի կառավարության ցուցաբերած օժանդակության համար` հույս հայտնելով, որ համանման գործակցությունն արդյունավետ շարունակություն կունենա առավել ընդլայնված օրակարգով:

Անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին ու ընթացիկ զարգացումներին` Արարատ Միրզոյանն ասել է. «Մեր նվիրումը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանն ու ազատությանն անքննելի են եւ վստահ եմ` Հայաստանի համար նաեւ անշրջելի: Սա ճանապարհ է դեպի ժողովրդավարություն եւ հույս ունեմ, որ նաեւ միջազգային գործընկերների օգնությամբ անշեղորեն գնալու ենք այս ուղղությամբ»:

Օրենսդիր մարմնի ղեկավարը նաեւ շնորհակալություն է հայտնել Շվեդիայի Ռիգսթագին` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման համար:

Ուլրիկ Թիդեստրոմը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին  Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ հայ-շվեդական համագործակցությունը կընդլայնվի  տարբեր ոլորտներում,  կամրապնդվեն կապերը ոչ միայն միջխորհրդարանական համագործակցության համատեքստում,  այլ նաեւ  խորհրդարանների գլխավոր քարտուղարների եւ աշխատակազմերի մակարդակով:

Դեսպան Թիդեստրոմը վստահեցրել է Ազգային ժողովի նախագահին, որ Հայաստանում 2018 թվականի գարնանը տեղի ունեցած հեղափոխության մասին Շվեդիայում կարծում են, որ այն ժողովրդավարության համար կարեւորագույն ուղենիշ է:

Նա նշել է, որ Շվեդիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը եւ պատրաստակամ է այսուհետ եւս աջակցելու նոր նախաձեռնությունների իրականացմանը:

Դեսպանը վստահեցրել է, որ իր երկրի խորհրդարանը չի ուշացնի Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը:

Կողմերը կարեւորել են շվեդահայ համայնքի դերակատարությունը հայ-շվեդական հարաբերությունների խորացման գործում:


22.01.2019
Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
Հունվարի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Տիգրան Գալստյանի կենսագրությունը: Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1978 թ. 22 հունվար, ք. Երեւան: Կրթություն 2000թ-ին ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Կ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am