National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
24.01.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
24.01.2019
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
1 / 5

Հունվարի 24-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նիստի ընթացքում նախ քննարկման է դրվել միջխորհրդարանական կազմակերպությունների պատվիրակությունների կազմերում ընդգրկվող խմբակցությունների պատգամավորների ներկայացվածության համամասնության հարցը, ինչից հետո խորհրդի անդամները քննարկել եւ 10 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել են «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում (Եվրանեսթ) Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ԱԺ խորհրդի որոշումը:

Պատվիրակությունը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Մխիթար Հայրապետյանը, պատվիրակության կազմում կլինեն Արման Եղոյանը, Միքայել Զոլյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Էդգար Առաքելյանը, Կորյուն Մկրտչյանը եւ Գայանե Աբրահամյանը՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից, Վահե Էնֆիաջյանն ու Նորա Առուստամյանը՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից եւ Տարոն Սիմոնյանը՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից:

Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի նիստը տեղի կունենա հունվարի 28-29-ին, Բրյուսելում:


24.01.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, կարեւորել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը` խարսխված դարավոր բարեկամության եւ փոխ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS