Տպել
25.01.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի եւ էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար 2019 թվականի հունվարի 27-30-ը ներառյալ Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվեն Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը, պատվիրակության անդամներ Արման Եղոյանը, Միքայել Զոլյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Էդգար Առաքելյանը, Կորյուն Մկրտչյանը, Գայանե Աբրահամյանը, Վահե Էնֆիաջյանը, Նորա Առուստամյանը եւ Տարոն Սիմոնյանը:


25.01.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 25-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին: Շնորհավորելով Արարատ Միրզոյանին օրենսդիր մարմնի ղեկավար ընտրվելու առթիվ` Վեհափառ հայրապետը վստահություն է հայտնել, որ Ազգային ...