Տպել
25.01.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 25-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին: Շնորհավորելով Արարատ Միրզոյանին օրենսդիր մարմնի ղեկավար ընտրվելու առթիվ` Վեհափառ հայրապետը վստահություն է հայտնել, որ Ազգային ժողովի նախագահը եւ պատգամավորները` որպես ժողովրդի ընտրյալներ, արգասաբեր գործունեությամբ իրենց նպաստը կբերեն պետականության ամրապնդմանը, երկրի հետագա շենացմանն ու ժողովրդի բարեկեցությանը:

Զրուցակիցներն անդրադարձել են այն կարեւոր դերակատարությանը, որ վերապահված է ՀՀ Ազգային ժողովին` մասնավորապես արժեւորելով օրինաստեղծ, վերահսկողական, խորհրդարանական դիվանագիտության ասպարեզներում գործունեությունը:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար` Ազգային ժողովի նախագահն ընդգծել է այն կարեւոր դերակատարությունը, որն ունեն նորընտիր պատգամավորները Հայաստանում նոր մշակույթ ձեւավորելու գործում: Ազգային ժողովի նախագահը նշել է, որ եկեղեցին ինչպես եւ Ազգային ժողովը, կարեւորագույն առաքելություն ունի` ծառայել ժողովրդին: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը երկրի ու ժողովրդի կյանքում, Սփյուռքում ունեցած հայապահպան գործունեությունը: Կողմերն ընդգծել են Ազգային ժողովի եւ Մայր Աթոռի միջեւ համագործակցության հետագա խորացման կարեւորությունը:

Ամենայն հայոց հայրապետը վերստին իր օրհնությունն է հղել ՀՀ Ազգային ժողովին ու Արարատ Միրզոյանին` մաղթելով իրենց պատասխանատու առաքելությամբ շենացնել hայոց երկիրը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...