Տպել
29.01.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը` այդ հարցում կարեւորելով դեսպանի դերակատարությունը:

Անդրադառնալով հայ-բրիտանական կապերի առավել խորացմանն ու զարգացմանը` Ազգային ժողովի նախագահը, մասնավորապես ընդգծել է խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունն ու փոխայցերը: Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների միջեւ արդյունավետ համագործակցության համար առկա են բոլոր հիմքերը:

Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին խորհրդարանի ղեկավար ընտրվելու կապակցությամբ, կարեւորել է Հայաստանում անցկացված ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունները:

Ջուդիթ Ֆարնուորթը, նշել է, որ Միացյալ Թագավորությունը խորհրդարանական կառավարման մեծ փորձ ունի եւ կարող է աջակցել Հայաստանին՝ օրինաստեղծ գործունեության, վերահսկողության մեխանիզմների զարգացման եւ ժողովրդավարության ամրապնդման գործում: Դեսպանը, խոսելով ՀՀ Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերից, ակտիվ համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտությանը` տիկին Ֆարնուորթը կարեւորել է բարեկամական խմբերի փոխգործակցության ակտիվացումը եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության ամրապնդումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ եվրոպական առավել ընդարձակ ընտանիքի շրջանակում երկկողմ համագործակցության հնարավորություններին, Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին:


29.01.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին: Շնորհավորելով անցկացված ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքների, ինչպես նաեւ անձամբ Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակց...