Տպել
31.01.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Գանայի Հանրապետության դեսպանին
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 31-ին ընդունել է ՀՀ-ում Գանայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեին (նստավայրը՝ Մոսկվա):

Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր փորձը կներդնի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Ընդգծելով միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունը` Արարատ Միրզոյանն անհրաժեշտ է համարել նաեւ միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, ինչի համար առկա են բոլոր հիմքերը:

Ազգային ժողովի նախագահը, ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի տեսակետը, նշել է, որ այս հարցում ակնկալում է Գանայի Հանրապետության հավասարակշիռ դիրքորոշումը:

Անդրադառնալով երկկողմ համագործակցության հեռանկարներին` օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է Գանայի Հանրապետության դերակատարությունը աֆրիկյան տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցության զարգացման հարցում:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը նպաստելու երկկողմ կապերի ակտիվացմանը եւ հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեն եւս անհրաժեշտ է համարել երկու երկրների խորհրդարանների միջեւ շփումների աշխուժացումը, ինչը կնպաստի հարաբերությունների խթանմանը:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին` դեսպանը հույս է հայտնել, որ հակամարտությունը կլուծվի խաղաղ բանակցային ճանապարհով:


31.01.2019
«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է». Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 31-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին եւ աշխարհաքաղաքական գիտությունների դոկտոր Ֆրեդերիկ Էնսելին: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը հու...