Տպել
04.02.2019
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցիչների հետ
1 / 5

Փետրվարի 4-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի` Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Ֆելիքս Հեթի եւ Հայաստանի ու Վրաստանի գրասենյակների աշխատակիցների հետ:

Լիլիթ Մակունցը կարեւորել է հիմնադրամի՝ մեր երկրում ժողովրդավարության զարգացմանն ուղղված գործունեությունը: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում ներկայացված ուժերի համամասնությանը՝ նշելով, որ արդեն ձեւավորվել են մշտական հանձնաժողովները, առաջիկայում գործադիրը խորհրդարան կներկայացնի իր գործունեության ծրագիրը եւ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ հարցը:

Լիլիթ Մակունցը խոսել է Ազգային ժողովում իր գլխավորած խմբակցության առաջիկա անելիքներից ու ծրագրերից, կարեւորել խորհրդարանի հաշվետվողականության եւ վերահսկողական գործիքների ամբողջական կիրառումը:

Խմբակցության ղեկավարը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք վերաբերել են օրենսդրական նախաձեռնություններին, տնտեսական բարեփոխումներին, ընդդիմության հետ կառուցողական համագործակցությանը, հասարակության ակնկալիքներին:

Բանախոսը նշել է, որ խմբակցությունը զբաղված է օրենսդրական նախաձեռնությունների առաջնահերթությունները սահմանելով, մասնավորապես նախատեսվում է փոփոխություններ իրականացնել ՀՀ հարկային օրենսգրքում:

Անդրադարձ է կատարվել խմբակցության եւ հիմնադրամի հետագա համագործակցությանն առնչվող հարցերի:


04.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի կարեւոր գործընկերներից է եւ դիվանագիտական հարաբերու...

04.02.2019
Քննարկվել են հայ-ուկրաինական հարաբերությունների համատեղ օրակարգին վերաբերող հարցեր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները` ընդծելով, որ դրանք ամուր հիմք են երկկողմ կապերի առավել խորացման համար: ԱԺ նախագահ...