National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.2.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28
 
06.02.2019
Խորհրդարանական պատվիրակությունն ամփոփել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքները
1 / 5

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը եւ Սոս Ավետիսյանը փետրվարի 6-ին հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրել են մանրամասներ 2019 թվականի հունվարի 20-26-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներից:

Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ նստաշրջանի շրջանակում Հայաստանին վերաբերող կարեւորագույն հարցը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության զեկույցն էր: Զեկուցող Ալեքսանդր Պոչեյը բարձր է գնահատել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների որակը՝ ընդգծելով որ ընտրությունները մրցակցային էին եւ ազատ:

Ըստ բանախոսի՝ ելույթ են ունեցել նաեւ ԵԽԽՎ-ում ընդգրկված քաղաքական խմբերի ղեկավարներ, անհատ պատգամավորներ, ովքեր եւս դրական գնահատականներ են տվել տեղի ունեցած ընտրություններին:

Ռուբեն Ռուբինյանը՝ որպես պատվիրակության ղեկավար, հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավինսկու հետ, քննարկել պատվիրակության աշխատանքներին վերաբերող հարցեր: Նրա գնահատմամբ՝ պատվիրակության անդամների միջեւ կա լիակատար ըմբռնում եւ համակարգված, փոխօգնության մթնոլորտում աշխատելու պատրաստակամություն:

Պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽԽՎ նախագահ Լիլիան Պասկեին, ով շնորհավորելով մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ՝ նշել է, որ Հայաստանի օրինակը կարող է վարակիչ լինել այլ երկրներում ընտրությունների անցկացման համար:

Կայացած հանդիպումներին, առաջիկա ծրագրերին անդրադարձել են նաեւ պատվիրակության մյուս անդամները, ընդգծելով ԵԽԽՎ գործընկերների դրական վերաբերմունքը թե՛ նոր Հայաստանի եւ թե՛ պատվիրակության անդամների նկատմամբ:

Տեղեկացվել է, որ Էդմոն Մարուքյանը եւ Միքայել Մելքումյանը, անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության՝ ՀՀ նախկին իշխանությանը հասցեագրված որոշ որակումներին, հորդորել են ադրբեջանցիներին զբաղվել իրենց երկրի ժողովրդավարության խնդիրներով:

Պատվիրակության անդամները պատասխանել են լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են հայ ադրբեջանական հարաբերություններին, ԵԽԽՎ-ի կողմից իրականացվող մշտադիտարկումներին:


06.02.2019
Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ օտարերկրյա պետությունների իր գործընկերներից եւ միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներից
ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ Արարատ Միրզոյանին շնորհավորել են Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Ցվետա Կարայանչեւան, Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն, Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոն, Լեհաստանի Հանրապետության Սեյմի Մարշալեկ Մարեկ Կուխչինսկ...

06.02.2019
Հաստատվել են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը
Փետրվարի 6-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Խորհուրդը քննարկել եւ 17 կողմ ու 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը: Այսպիսո...

06.02.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
«Դիալոգ» կազմակերպոության եւ միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի կողմից համատեղ կազմակերպվող «Հայաստանը եւ Ռուսաստանը նոր քաղաքական պայմաններում» խորագրով միջազգային կլոր սեղանին մասնակցելու համար 2019 թ. փետրվարի 5-7-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Անո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am