ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:
Շնորհավորելով Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Ուրազաեւը նշել է, որ Հայաստանում հավատարմագրված դեսպանները քննարկել եւ ողջունել են այս կարեւորագույն պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի նշանակումը, քանի որ նա սկզբունքային քաղաքական գործիչ է:
Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի գործունեության օրակարգը: Նա պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն աշխատել Ղազախստանի խորհրդարանի՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովների հետ՝ հաշվի առնելով նաեւ Ղազախստանում հայկական համայնքի ներկայությունը:
Դեսպանը նշել է, որ իր երկիրը լուրջ քայլեր է կատարում միանալու միջազգային այն կոնվենցիաներին, որոնց հիմքում են մարդու իրավունքը, արդար դատական համակարգը. այս պահին գործընթացի մեջ է Ղազախստանի միացումը ԵԽ «Գրեկո» հակակոռուպցիոն միջազգային կազմակերպությանը:
Կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում առկա խնդիրները: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ ցանկացած հարց պետք է լուծվի երկխոսության ճանապարհով, գործընկերների միջեւ չկան եւ չպետք է լինեն անլուծելի խնդիրներ: Նա կարեւորել է Հայաստանում ներդրումների ներգրավումը հատկապես այս փուլում, երբ մեր երկրում հայտարարվել է տնտեսական հեղափոխության նոր շրջան: Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ Հայաստանում ներդրումների եւ տնտեսական զարգացման համար խաղի նոր կանոններ են գործում, եւ մեր պետությունն իրականացվող ներդրումների հարցում պատրաստ է դառնալ երաշխավոր:
Զրուցակիցները քննարկել են նաեւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր:
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների անդրանիկ նիստերը
Փետրվարի 8-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացած արտահերթ առաջին նիստում քննարկել եւ հաստատել է հանձնաժողովի աշխատակարգը: Այն հաստատելուց հետո պատգամավորները քննարկել են օրակարգային երկրորդ՝...
Ազգային ժողովի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արցախ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-10-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում: Նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների ...
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հյուրընկալվել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես երկու պետությունների խորհրդար...
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Խորհրդարանի ղեկավարը, փաստելով հայ եւ վրացի ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու պատմական խորը արմատները, ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները որակական նո...
«Հայաստանի նորընտիր խորհրդարանը հանձնառու է բարեկամության խմբերի ձեւավորումն իրականացնել բացառապես արդյունավետ գործունեության տրամաբանության սկզբունքից ելնելով». Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության Գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ալիա Մահմուդ Սալման Ալ Զուբեյդիին: Մշտական հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով : ...
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով:...
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է մի խումբ գործարարների
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 8-ին ընդունել է Երեւան-Ստամբուլ-Երեւան ուղեւորափոխադրումներ իրականացնող մի խումբ կազմակերպությունների տնօրենների, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Մասնավորապես «Սեգ-թրավել» ՍՊԸ-ի նախկին տնօրեն Էմմա Ստեփանյանը պարզաբանել է, որ իրենց խնդրանքն է, որպեսզ...