Տպել
11.02.2019
Հանդիպում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը փետրվարի 11-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին, հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն եւ իրավական խորհրդատու Իռեն Ալոյանին:

Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է նորընտիր Ազգային ժողովից մեծ ակնկալիքները՝ վստահեցնելով, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ակտիվ աշխատելու է թե՛ տեղական, թե՛ միջազգային կառույցների ու գործընկերների հետ: Նա նշել է, որ ավելի քան 15 տարի համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ որպես միջազգային իրավունքի փորձագետ, եւ այսուհետ եւս պատրաստակամ է ձեւավորելու համագործակցության օրակարգ ու շարունակելու աշխատանքը՝ լինելով կամուրջ խորհրդարանի եւ ԿԽՄԿ-ի միջեւ:

Քլեր Մեյթրոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ հույս հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի եւ կլինի արդյունավետ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...