Տպել
13.02.2019
ՀՀ Ազգային ժողով են այցելել Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները
1 / 5

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 13-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները: Նրանք շրջել են խորհրդարանում, հետեւել նիստի աշխատանքին:

Հյուրերի հետ հանդիպել են ԱԺ պատգամավորներ Սոս Ավետիսյանը եւ Միքայել Զոլյանը: Նրանք ուսանողներին ներկայացրել են Ազգային ժողովի կառուցվածքն ու գործունեությունը՝ նշելով, որ խորհրդարանն այն կառույցն է, որտեղ ընդունվում են տարբեր ոլորտները կարգավորող օրենքները:

Հանդիպման ընթացքում հարցեր են հնչել կրթական ոլորտի, արտաքին հարաբերություններում գերտերությունների ազդեցության, խորհրդարանական դիվանագիտության, ինչպես նաեւ ուսանողներին հուզող այլ հարցերի մասին:


13.02.2019
Խորհրդարանը շարունակել է քննարկել Կառավարության ծրագիրը
ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 13-ին շարունակել է Կառավարության առաջիկա ծրագրի քննարկումը: Պատգամավորները հարցեր են ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. նախորդ օրը հերթագրվել էր 53 պատգամավոր: Երեւան-Ստամբուլ-Երեւան ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին մտահոգող, ինչպես նաեւ փողոցային ա...

13.02.2019
ԵՄ անդամ երկրների՝ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպանները՝ խորհրդարանում
Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Արման Եղոյանը, Մխիթար Հայրապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նորա Առուստամյանը եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Էդմոն Մարուքյանն ու Կարեն Սիմոնյանը հանդիպել են Եվրոպական միության անդամ երկրների` Արեւելյան գործընկերու...