Տպել
13.02.2019
ԵՄ անդամ երկրների՝ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպանները՝ խորհրդարանում
1 / 4

Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Արման Եղոյանը, Մխիթար Հայրապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նորա Առուստամյանը եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Էդմոն Մարուքյանն ու Կարեն Սիմոնյանը հանդիպել են Եվրոպական միության անդամ երկրների` Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպանների հետ:

Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման եւ արտաքին գործերի դաշնային նախարարության Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Թոմաս Բուխսբաումը նշել է, որ իրենց այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգին: Նա ողջունել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները՝ նշելով, որ իրենք պատրաստ են աջակցելու դրանց իրականացմանը:

Կողմերը քննարկել են մեր երկրում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակին, տնտեսական հեղափոխության տեսլականին, ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, հակակառուպցիոն ռազմավարությանը, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հայ խորհրդարանականները վստահեցրել են, որ Եվրամիության հետ գործընկերությունը Հայաստանի համար ունի կարեւոր նշանակություն: ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման եւ բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում ընդգծվել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արագ վավերացումն անդամ երկրների կողմից: Համաձայնագրի շրջանակում պատգամավորներն առանձնահատուկ կարեւորել են ԵՄ մուտքի վիզաների դյուրացման գործընթացում առաջընթացը: Փաստաթղթի բարենպաստ կիրարկման հարցում ընդգծվել է փորձագիտական խորհրդատվության եւ ֆինանսական աջակցության անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ՀՀ ինտեգրացիոն ուղղություններին, անցումային արդարադատությանը, Արեւելյան գործընկերության հիմքում դրված արժեքներին եւ մի շարք այլ հարցերի:


13.02.2019
Խորհրդարանը շարունակել է քննարկել Կառավարության ծրագիրը
ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 13-ին շարունակել է Կառավարության առաջիկա ծրագրի քննարկումը: Պատգամավորները հարցեր են ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. նախորդ օրը հերթագրվել էր 53 պատգամավոր: Երեւան-Ստամբուլ-Երեւան ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին մտահոգող, ինչպես նաեւ փողոցային ա...

13.02.2019
ՀՀ Ազգային ժողով են այցելել Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 13-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները: Նրանք շրջել են խորհրդարանում, հետեւել նիստի աշխատանքին: Հյուրերի հետ հանդիպել են ԱԺ պատգամավորներ Սոս Ավետիսյանը եւ Միքայել Զոլյանը: Նրանք ուսանողներին ներկայացրել են Ազգային ժողովի կ...