Տպել
14.02.2019
Հանդիպում ԵՄ Արեւելյան գործընկերության հարցերով Շվեդիայի դեսպանի եւ ՀՀ-ում Շվեդիայի գործերի հավատարմատարի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փետրվարի 14-ին ընդունել են ՀՀ-ում Շվեդիայի գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնին եւ ԵՄ Արեւելյան գործընկերության հարցերով Շվեդիայի դեսպան Աննա Վեստերհոլմին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Արեւելյան գործընկերության շրջանակում Հայաստանի դերին, քննարկել ՀՀ նորընտիր խորհրդարանի եւ Կառավարության միջեւ փոխգործակցության հիմնական մեխանիզմները:

Անդրադարձ է կատարվել խորհրդարանական դիվանագիտությանը, կարեւորվել խորհրդարանական վերահսկողության դերը:

Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Շվեդիայի խորհրդարանների միջեւ կարողությունների զարգացմանն առնչվող փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:


14.02.2019
Խորհրդարանը հավանություն է տվել Կառավարության ծրագրին
Փետրվարի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է Կառավարության ծրագրի նախագծի քննարկումը: Պատգամավորներն իրենց տեսակետներն են ներկայացրել նախագծի վերաբերյալ: Մի շարք ելույթներում անհրաժեշտ է համարվել ծրագիրը դարձնել ավելի որոշակի, ապահովել դատական իշխանության եւ դատավորի անկախությունը, բարձրացնել ...

14.02.2019
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է «Աշտարակ Կաթ» ընկերությունից տուժած տնտեսվարողների հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 14-ին հանդիպել է «Աշտարակ Կաթ» ընկերության գործունեությունից տուժած տնտեսվարողների հետ, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի այգում: Նրանք խնդրել են ուսումնասիրել հարցը եւ հնարավորինս արագ լուծում տալ դրան: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հն...

14.02.2019
Տեղի կունենա ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ 15.02.2019, ժամը 10:00, 314 սենյակ: ...

14.02.2019
Տեղեկատվություն
Փետրվարի 15-ին՝ ժամը 11:30-ին, ԱԺ 214 սրահում կմեկնարկի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ երկխոսության հարթակի ձեւավորման աշխատանքը: Նախատեսվում է հուշագրի ստորագրում: ...