Տպել
15.02.2019
Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:

Ողջունելով դեսպանին` Արարատ Միրզոյանը փաստել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են դինամիկ եւ բովանդակալից: Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Գերմանիայի հետ փոխգործակցության խորացումը տարբեր ուղղություններով:

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը տարիներ շարունակ Հայաստանի Ազգային ժողովին աջակցելու եւ մեր երկրում բազմաթիվ արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար:

Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, փոխանցել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի` Գերմանիա այցի հրավերը, որն օրենսդիր մարմնի ղեկավարը սիրով ընդունել է: Նա կարեւորել է խորհրդարանական կառավարման համակարգին անցած Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցությունը, մասնավորապես ընդգծել Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ազգային ժողովի աշխատակազմի եւ բյուջետային գրասենյակի հետ համատեղ աշխատանքը` հավելելով, որ այն ընդլայնելու նպատակ ունեն:

Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական կապերի առավել ակտիվացումը, պատգամավորական բարեկամական խմբերի փոխայցերն ու փորձի փոխանակումը: Զրուցակիցները համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ հավելյալ քայլեր ձեռնարկելու, նոր` ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձեւաչափերով համագործակցելու պատրաստակամություն են հայտնել:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...