Տպել
15.02.2019
Ստորագրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ երկխոսության հարթակ ստեղծելու մասին համագործակցության հուշագիր
1 / 4

Փետրվարի 15-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ի դեմս նախագահող Բաբկեն Թունյանի եւ փոքր ու միջին ձեռնարկատերերի շահերը ներկայացնող յոթ հասարակական կառույցների ներկայացուցիչների միջեւ ստորագրվել է հանձնաժողովին կից ՓՄՁ երկխոսության հարթակ ստեղծելու մասին համագործակցության հուշագիր:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ, հարթակիստեղծման նպատակն է ապահովել կայուն երկխոսություն փոքր եւ միջին ձեռնարկատիրությանշահերը ներկայացնող կազմակերպություններիեւ հանձնաժողովի միջեւ, ինչպես նաեւբացահայտել ՓՄՁ-ների զարգացմանը խոչընդոտող օրենսդրական խնդիրները, վերլուծել դրանք, հանձնաժողովի անդամներիններկայացնել օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ:

Ըստ Բաբկեն Թունյանի՝ հարթակի միջոցով նախատեսվում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացված եւ ՓՄՁ-ներին վերաբերող օրենսդրական նախագծերի շուրջ կազմակերպել քննարկումներ, լսումներ, հանգել միասնական տեսակետի:

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը  շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահին եւ անդամներին հարթակի ստեղծման համար: Ոլորտային որակյալ օրենսդրություն ունենալու տեսանկյունից նա կարեւորել է հանձնաժողովի հետ կառուցողական երկխոսությունը:

Հարթակը գործելու է հասարակական հիմունքներով:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...