National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
15.02.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28
 
15.02.2019
Հանդիպում ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ
1 / 9

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են  Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդամներ Ռուբեն Ռուբինյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արմեն Փամբուխչյանը, Վահե Հովհաննիսյանը, Նարեկ Մկրտչյանը,  Ալեքսեյ Սանդիկովը եւ Գոռ Գեւորգյանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Լիլիթ Մակունցն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների հիմքում ընկած բազմադարյա բարեկամությունը: Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝  նա համոզմունք է հայտնել, որ միջազգային հարթակներում համագործակցությունը կլինի շարունակական:

Լեոնիդ Կալաշնիկովը երկու երկրների միջպետական հարաբերությունների առավել  զարգացման գործում կարեւորել է օրենսդիր մարմինների միջեւ  փոխշահավետ համագործակցությունը: Նրա խոսքով` Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կապերը եղել եւ մնում են բարձր մակարդակի վրա:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ հանդիպմանը մասնակցել են խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, խմբակցության անդամներ Սերգեյ Բագրատյանը, Վարդեւան Գրիգորյանը, Նորա Առուստամյանը, Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանը եւ Սողոմոն Սողոմոնյանը:

Արման Աբովյանը բարձր է գնահատել հայ-ռուսական փոխգործակցությունը, նշել, որ այն արդյունավետ եւ կայուն զարգանում է:

ՌԴ ԴԺ ՊԴ կոմիտեի նախագահն ընդգծել է, որ գործընկերային համագործակցության այս ձեւաչափը լրացնում է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որն առկա է երկու երկրների հարաբերություններում:

Կողմերը կարեւորել են միջազգային տարբեր հարթակներում փոխշահավետ համագործակցությունը, անհրաժեշտ համարել այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն երկու ժողովուրդների, հատկապես երիտասարդների հոգեւոր-մշակութային կապերի խորացմանն ու ընդլայնմանը: Կարեւորվել է նաեւ երկու երկրներում միջհամայնքային շփումների ընդլայնումը:

ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոտիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի ղեկավարած  պատվիրակության հետ նույն օրը  հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության անդամներ Գուրգեն Բաղդասարյանը, Հարություն Բաբայանը, Մանե Թանդիլյանը, Արկադի Խաչատրյանը, Արմեն Եղիազարյանը եւ Հրանտ Այվազյանը:

Հայ եւ ռուս խորհրդարանականներն  անհրաժեշտ են համարել միջխորհրդարանական կապերի հետագա խորացումն ու ամրապնդումը,  կարեւորել  միջազգային տարբեր հարթակներում  փոխադարձ արդյունավետ համագործակցությունը:

Լեոնիդ Կալաշնիկովն առանձնապես կարեւորել է  երկու երկրների  ազգային օրենսդրությունների    ներդաշնակեցման գործընթացը՝  աջակցության պատրաստակամություն  հայտնելով:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ողջունելով պատվիրակության այցը Հայաստան,  խմբակցության անունից  պատրաստակամություն է հայտնել խորացնել ռուսական քաղաքական կուսակցությունների հետ համագործակցությունը եւ  նորովի քննարկել լուծում պահանջող որոշակի հարցեր:

Էդմոն Մարուքյանը ռուս գործընկերներին  տեղեկացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործունեության ուղղությունների  մասին, կարեւորել  նրանց հետ արդյունավետ համագործակցության ամրապնդումը:

Խմբակցության ղեկավարը խոսել է նաեւ որոշ հարցերի մասին, որոնք   քննարկման եւ լուծման կարիք ունեն: Նա պարզաբանել է, որ դրանք վերաբերում են ՌԴ տարածքում հայ ներգաղթյալներին, նրանցից ոմանց արտաքսելուն եւ  իրավունքներին վերաբերող  խնդիրներին:

Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-ռուսական  բազմակողմ հարաբերություններին,  տարբեր միջազգային հարթակներում համագործակցությանը, տարածաշրջանային մի շարք խնդիրների  վերաբերող  հարցեր:
 


15.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրերին Ազգային ...

15.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Խորհրդարանի նախագահը, կարեւորելով հայ-ֆրանսիական հարաբերությունների  ներկա մակարդակը, ընդգծել է, որ դրանց հիմքում  նաեւ երկու ժողովուրդների միջեւ պատմամշակո...

15.02.2019
«Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը գոյություն ունեցող ձեւաչափերում». Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիին: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը Հայաստանի արտաք...

15.02.2019
Ստորագրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ երկխոսության հարթակ ստեղծելու մասին համագործակցության հուշագիր
Փետրվարի 15-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ի դեմս նախագահող Բաբկեն Թունյանի եւ փոքր ու միջին ձեռնարկատերերի շահերը ներկայացնող յոթ հասարակական կառույցների ներկայացուցիչների միջեւ ստորագրվել է հանձնաժողովին կից ՓՄՁ երկխոսության հարթակ ստեղծելու մասին համագործակցության հուշագիր: Հանձնաժ...

15.02.2019
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փետրվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր՝ վերահաստատ...

15.02.2019
Ներկայացվել է արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդումը
Փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է «ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրակ...

15.02.2019
Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Ողջունելով դեսպանին` Արարատ Միրզոյանը փաստել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են դինամիկ եւ բովանդակալից: Օրե...

15.02.2019
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
Խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան փետրվարի 18-ին, ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն-11:00-11:20, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն-11:20-11:40, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն-11:40-12:00: ...

15.02.2019
ՌԴ ԴԺ Պետական դումայի պատվիրակությանն ընդունել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում
Փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը եւ հանձնաժողովի անդամները հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալ...

15.02.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS