Տպել
18.02.2019
Լիլիթ Մակունցը հանդիպել է «Ժողովրդավարությունների համայնք» միջկառավարական կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
1 / 1

Փետրվարի 18-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել է «Ժողովրդավարությունների համայնք» միջկառավարական կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթի, նույն կազմակերպության քարտուղարության անդամ Պատրիսիա Գալդամեզի եւ ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Միրիամ Լանսկոյի հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Թոմաս Գարեթը նշել է, որ այցի նպատակն է ծանոթանալ հեղափոխությունից հետո Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության հիմքերին: 
  
Լիլիթ Մակունցը շնորհակալություն հայտնելով Հայաստանի նկատմամբ նման հետաքրքրություն ցուցաբերելու համար՝ սերտ փոխգործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ Հայաստանը թեւակոխել է պատմության չափազանց կարեւոր նոր փուլ, եւ ձեռք բերված ժողովրդավարական նվաճումներն ամրապնդելու անհրաժեշտություն կա: Դրանում առանձնահատուկ դեր է վերապահված հատկապես Ազգային ժողովին, քանի որ ՀՀ-ը սահմանադրական փոփոխությունների արդյունքում դարձել է խորհրդարանական հանրապետություն:  Խմբակցության ղեկավարը կարեւորել է խորհրդարանի հաշվետվողականության եւ վերահսկողական գործիքների ամբողջական կիրառումը: 
  
Կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու բարեփոխումներին ուղղված գործընթացներին վերաբերող հարցեր:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...