Տպել
20.02.2019
Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային
1 / 4

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են Նիդերլանդներում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի մասին: Դեսպանը հավաստիացրել է, որ գործընթացն ընթանում է ըստ իրենց` միջպետական համաձայնագրերի վավերացման համար սահմանված ներպետական ընթացակարգերի եւ այս առումով որեւէ դանդաղում չկա:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ համաձայնագրի կիրարկումն իր ամբողջ թափով կսկսվի ճանապարհային քարտեզի վերջնական համաձայնեցումից հետո:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման  գործընթացին, ինչի վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում:

Կողմերն անդրադարձել են նաեւ Նիդերլանդներում հայ համայնքի կարեւոր դերակատարությանը, հետագա համատեղ իրականացվելիք ծրագրերին:


20.02.2019
Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպումներ է ունեցել խորհրդարանում
Փետրվարի 20-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը մի շարք հանդիպումներ է ունեցել խորհրդարանում: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը մասնակցել է նաեւ խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը: Լիլիթ Մակունցը դրական ...