Տպել
21.02.2019
«Խորհրդարանը հանձնառու է ապահովել զսպումների եւ հակակշիռների համակարգի հավասարակշռությունը՝ խորհրդարանական վերահսկողության ինստիտուտի դերի բարձրացմամբ». Ռուբեն Ռուբինյան
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Ռուբեն Ռուբինյանը, ողջունելով հյուրին ՀՀ ԱԺ-ում, նշել է, որ խորհրդարանը բարձր է գնահատում երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների մակարդակը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, ընդգծել երկու պետությունների միջեւ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ փոխըմբռնումը:

Բանախոսներն անդրադարձել են նաեւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների կարեւորությանը, քննարկել հանձնաժողովի կարողությունների կատարելագործմանը վերաբերող հարցեր:

Քննարկվել են նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմինների միջեւ փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչի կապակցությամբ Ռուբեն Ռուբինյանը ընդգծել է խորհրդարանի հանձնառությունն ապահովելու զսպումների եւ հակակշիռների համակարգի հավասարակշռությունը՝ առանձնակի կարեւորելով խորհրդարանական վերահսկողության ինստիտուտի դերը:
 


21.02.2019
Քննարկվել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Վահե Էնֆիաջյանը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ռուսական ջերմ...

21.02.2019
Տեղեկատվություն
Փետրվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 314 սրահում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա աշխատանքային քննարկում՝ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի մասնակցությամբ: ...

21.02.2019
Արարատ Միրզոյանն ու Շոմբի Շարփը քննարկել են համագործակցության նոր հեռանկարները
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին եւ Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարները: Ողջունել...

21.02.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Մոլդովայի Հանրապետությունում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար 2019 թ. փետրվարի 22-25-ը ներառյալ Քիշնեւ (Մոլդովայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյանը եւ Արփինե Դավոյանը: ...