Տպել
21.02.2019
«Խորհրդարանը հանձնառու է ապահովել զսպումների եւ հակակշիռների համակարգի հավասարակշռությունը՝ խորհրդարանական վերահսկողության ինստիտուտի դերի բարձրացմամբ». Ռուբեն Ռուբինյան
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Ռուբեն Ռուբինյանը, ողջունելով հյուրին ՀՀ ԱԺ-ում, նշել է, որ խորհրդարանը բարձր է գնահատում երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների մակարդակը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, ընդգծել երկու պետությունների միջեւ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ փոխըմբռնումը:

Բանախոսներն անդրադարձել են նաեւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների կարեւորությանը, քննարկել հանձնաժողովի կարողությունների կատարելագործմանը վերաբերող հարցեր:

Քննարկվել են նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմինների միջեւ փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչի կապակցությամբ Ռուբեն Ռուբինյանը ընդգծել է խորհրդարանի հանձնառությունն ապահովելու զսպումների եւ հակակշիռների համակարգի հավասարակշռությունը՝ առանձնակի կարեւորելով խորհրդարանական վերահսկողության ինստիտուտի դերը: