Տպել
22.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային
1 / 5

Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը` Թբիլիսի):

Ողջունելով դեպանին՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է նրա գործուն դերակատարությունը երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում:

Արարատ Միրզոյանը կարեւորել է երկկողմ շփումների ակտիվացումը, միջխորհրդարանական համագործակցության սերտացումն ու փորձի փոխանակումը:

Անդրադառնալով ներհայաստանյան վերջին զարգացումներին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ բոլոր այն երկրները, որոնք կարեւորում են երիտասարդ ժողովրդավարությունները, մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորումն ու պաշտպանությունը, իրենց աջակցությունը կբերեն մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին:

Յոհաննես Դաուման, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի առավել խորացնել եւ ընդլայնել երկկողմ հարաբերությունները` դրանք հասցնելով նոր մակարդակի:

Հանդիպման ընթացքում կողմերը փաստել են, որ փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման դեռեւս չիրացված մեծ ներուժ կա, մասնավորապես մշակութային, գիտակրթական ու առեւտրատնտեսական ոլորտներում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությանը վերաբերող հարցերի ու Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի շուրջ:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...