Տպել
22.02.2019
Քննարկվել են տնտեսական ոլորտում կանանց ներուժի օգտագործմանը վերաբերող հարցեր
1 / 3

Փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԱՀԿ տնտեսական եւ բնապահպանական հարցերով համակարգող Թերեզա Ալբանոյի հետ:

ԵԱՀԿ-ն նախատեսում է երկու տարի ժամկետով Հայաստանի մարզերում իրականացնել ծրագիր, որի նպատակն է աջակցել խոցելի վիճակում գտնվող կանանց իրականացնելու տնտեսական գործունեություն: Ծրագրի շրջանակում օգնություն կցուցաբերվի մարզերում ԵԱՀԿ-ի աջակցմամբ ստեղծված կանանց ռեսուրսային կենտրոններին: Թերեզա Ալբանոն ընդգծել է, որ կուսումնասիրվեն հկ-ների, ռեսուրսային կենտրոնների եւ սոցիալական աշխատողների կարիքները եւ կառավարության հետ համագործակցելով կաջակցեն ծառայությունների բարելավմանը:

Թերեզա Ալբանոն նշել է, որ առաջիկայում այցելելու է Սյունիքի մարզ շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներ ունենալու նպատակով: Կկազմվի հաշվետվություն, հետագայում տեղի կունենա վերապատրաստման դասընթաց:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է ԵԱՀԿ-ի գործունեությունը Հայաստանում՝ նշելով, որ չնայած մեր երկրում փակվել է կառույցի գրասենյակը, սակայն ուրախալի է, որ շարունակվում են ծրագրերի իրականացումը: Ըստ Նարեկ Զեյնալյանի՝ պետության կողմից եւս արժեւորվում է կանանց ներգրավվածությունը բոլոր ոլորտնեում եւ դրա վառ օրինակն է յոթերորդ գումարման խորհրդարանում կանանց թվի ավելացումը: Հանձնաժողովի նախագահը կարեւոր է համարել կանանց մասնակցությունը տնտեսական գործունեության իրականացմանը հատկապես մարզերում: Նա վստահեցրել է, որ հանձնաժողովը կաջակցի ծրագրի իրականացմանը բոլոր հնարավոր ուղղություններով: 
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...