Տպել
22.02.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ներկայացուցիչներին
1 / 1

Փետրվարի 22-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Պիտեր Անդրեաս Բոխմանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական աշխատանքային հանդիպումը: Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ տեսակետներ հնչեցրել հետհեղափոխական Հայաստանի ներքաղաքական զարգացումների շուրջ:

Պիտեր Անդրեաս Բոխմանը շնորհավորել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցությանն (ALDE) անդամակցելու առիթով: Նրա դիտարկմամբ՝ այն հնարավորություն կընձեռի կուսակցությանը հզորացնելու սեփական ներուժը թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքական դաշտում:

Երկկողմ համագործակցության շրջանակում կողմերը կարեւորել են երիտասարդների՝ քաղաքացիական կրթության խթանմանն ուղղված քայլերը: Այս տեսանկյունից Պիտեր Անդրեաս Բոխմանը Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի անունից պատրաստակամություն է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության Լիբերալ քաղաքականության դպրոցին աջակցություն ցուցաբերելու հարցում՝ հաստատելով արդեն իսկ նախանշված ճանապարհային քարտեզը: Կողմերը քննարկել են նաեւ համատեղ ջանքերով կրթական փոխանակման ծրագրերի իրականացման անհրաժեշտության հարցը, որը նպատակաուղղված կլինի խորհրդարանական աշխատանքը որակապես նոր հարթության վրա դնելուն:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ կողմերը շեշտադրել են խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի միջեւ համագործակցության մշակույթի ձեւավորման անհրաժեշտությունը, որը հիմք կծառայի համազգային օրակարգի ձեւավորման համար:


22.02.2019
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վերաբերյալ
Փետրվարի 25-ին` ժամը 13:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոս Ավետիսյանի, Թագուհի Ղազարյանի եւ Գայանե Աբրահամյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն փետրվարի 15-17-ը Թբիլիսիում կայացած աշխատաժողովի վերաբերյալ: ...

22.02.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով փետրվարի 25-27-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախ...

22.02.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանը եւ Արկադի Խաչատրյանը փետրվարի 22-ին հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Կողմերն անդրադարձել են հա...

22.02.2019
Քննարկվել են տնտեսական ոլորտում կանանց ներուժի օգտագործմանը վերաբերող հարցեր
Փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԱՀԿ տնտեսական եւ բնապահպանական հարցերով համակարգող Թերեզա Ալբանոյի հետ: ԵԱՀԿ-ն նախատեսում է երկու տարի ժամկետով Հայաստանի մարզերում իրականացնել ծրագիր, որի նպատակն է աջակցել խոցելի վիճակում գտնվող ...

22.02.2019
«Հայաստանը գործընկեր պետություների հետ իր հարաբերությունները կառուցում է փոխադարձության սկզբունքի հիման վրա». Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 22-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են երկու պետությունների խորհրդարանական հարաբերությունների զարգացումը, ...

22.02.2019
Քննարկում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
Փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կայացել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է իր գլխավորած հանձնաժողովի սերտ համագործակցությունն ինչպես ՄԻ պաշտպանի, այնպես...

22.02.2019
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Լաս Վեգասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
«Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հրավերով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փետրվարի 21-ին հանդիպել է Լաս Վեգասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Լաս Վ...

22.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը` Թբիլիսի): Ողջունելով դեպանին՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է նրա գործուն դերակատարությունը երկու երկրների հարաբերությունների զարգացմ...