ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոս Ավետիսյանը, Թագուհի Ղազարյանը եւ Գայանե Աբրահամյանը փետրվարի 25-ին հրավիրած ասուլիսի ընթացքում մանրամասներ են ներկայացրել փետրվարի 15-17-ը Թբիլիսիում կայացած աշխատաժողովի վերաբերյալ:
Հայ խորհրդարանականները ծանոթացել են Վրաստանի դատական եւ արդարադատության համակարգերում տեղի ունեցած բարեփոխումների գործընթացին:
Ասուլիսի ընթացքում կարեւորվել են Վրաստանում դատավորների բարեվարքության մոնիթորինգի իրականացումը, բանտարկյալների համար զբաղվածության ապահովումը, խոսվել է ներման ինստիտուտի տարբերությունից, Հայաստանում Փաստաբանական դպրոցը բարեփոխելու անհրաժեշտությունից, անդրադարձ է կատարվել հարեւան երկրում ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետի սահմանափակումներին:
Խորհրդարանականներն անհրաժեշտ են համարել համակարգված ծառայությունների մատուցման համակարգի վրացական փորձի կիրառումը մեր երկրում: Նշվել է, որ Վրաստանում համակարգն ամբողջությամբ ուղղված է մատչելի ծառայությունների մատուցմանը եւ մարդու իրավունքների անխոչընդոտ իրացմանը:
Տեղեկացվել է, որ կմշակվի աշխատանքային քարտեզ՝ փորձելով հանրային քննարկումների միջոցով մեր երկրում եւս իրականացնել կարեւոր բարեփոխումներ:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 25-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Դաշնության խորհրդի նախագահը, ողջունելով Ազգային ժողովի պատվիրակությանը, գոհո...
Բաբկեն Թունյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը փետրվարի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին ու Միջազգային զարգացման վարչության մասնավոր սեկտորի գծով խորհրդատու Սելի Վուլհաուսին: Հանձ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Փետրվարի 25-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Նորա Առուստամյանի, Վարդան Ղուկասյանի, Արթուր...
Խորհրդարան էին հրավիրվել բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հրավերով փետրվարի 25-ին խորհրդարան էին այցելել բնապահպանական խնդիրներով զբաղվող շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների ներկայացուցիչներ, անկախ փորձագետ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Մխիթար Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում
Շարունակվում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի այցն ԱՄՆ, որն իրականացվում է «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» առաջարկով եւ հովանավորությամբ: Փետրվարի 22-ին հանձնաժողովի նախագահն այցելել է Լաս Վ...