Տպել
25.02.2019
Բաբկեն Թունյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը փետրվարի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին ու Միջազգային զարգացման վարչության մասնավոր սեկտորի գծով խորհրդատու Սելի Վուլհաուսին:

Հանձնաժողովի նախագահը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը:

Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը շնորհավորել է Հայաստանում անցկացված ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների կապակցությամբ, նշել, որ Միացյալ Թագավորությունը խորհրդարանական կառավարման մեծ փորձ ունի եւ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ օրինաստեղծ գործունեության եւ ժողովրդավարության ամրապնդման գործում:

Անդրադառնալով հայ-բրիտանական կապերի առավել խորացմանն ու զարգացմանը` Բաբկեն Թունյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար:

Դեսպանը կարեւորել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դերակատարությունը, հետաքրքրվել փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների աշխատանքներին վերաբերող խնդիրներով: Նա ընդգծել է, որ պետք է ավելի հստակեցնել ոլորտում վարվող քաղաքականությունը՝ ապահովելով համապատասխան բարենպաստ դաշտ:

Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ ստորագրվել է ՓՄՁ երկխոսության հարթակ ստեղծելու մասին համագործակցության հուշագիր, որի նպատակն է ապահովել կայուն երկխոսություն Ազգային ժողովի եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի միջեւ, բացահայտել ՓՄՁ զարգացմանը խոչընդոտող օրենսդրական խնդիրները:

Դեսպան Ֆարնուորթը գնահատել է հանձնաժողովի նախաձեռնությունը՝ առաջարկելով մասնակցել քննարկումներին:


25.02.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 25-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Դաշնության խորհրդի նախագահը, ողջունելով Ազգային ժողովի պատվիրակությանը, գոհո...

25.02.2019
ԱԺ պատգամավորները Թբիլիսիում ծանոթացել են մի շարք ոլորտներում իրականացված բարեփոխումներին
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոս Ավետիսյանը, Թագուհի Ղազարյանը եւ Գայանե Աբրահամյանը փետրվարի 25-ին հրավիրած ասուլիսի ընթացքում մանրամասներ են ներկայացրել փետրվարի 15-17-ը Թբիլիսիում կայացած աշխատաժողովի վերաբերյալ: Հայ խորհրդարանականները ծանոթացել են Վրաստանի դատական եւ արդարադատությ...

25.02.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Փետրվարի 25-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Նորա Առուստամյանի, Վարդան Ղուկասյանի, Արթուր...

25.02.2019
Խորհրդարան էին հրավիրվել բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հրավերով փետրվարի 25-ին խորհրդարան էին այցելել բնապահպանական խնդիրներով զբաղվող շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների ներկայացուցիչներ, անկախ փորձագետ...

25.02.2019
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

25.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

25.02.2019
Մխիթար Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում
Շարունակվում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի այցն ԱՄՆ, որն իրականացվում է «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» առաջարկով եւ հովանավորությամբ: Փետրվարի 22-ին հանձնաժողովի նախագահն այցելել է Լաս Վ...