Տպել
26.02.2019
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի անդամների հետ
1 / 3

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փետրվարի 25-ին հանդիպել  է  Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:  Այն անցկացվել է Իրանահայ միության սրահում,  որը կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Ներկաներին ողջույնի խոսքով դիմել են Միության գործադիր նախագահ Թոմիկ Ալեքսանյանը եւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:

Ելույթ ունենալով՝ Մխիթար Հայրապետյանը կարեւորել է որեւէ  նպատակով արտերկրում գտնվող հայ պաշտոնյաների հանդիպումը տեղի հայ համայնքի հետ: Ըստ նրա՝ դա միջոց է՝ ավելի լավ իմանալու նրանց խնդիրները, լսելու եւ աջակցելու դրանց լուծմանը, քննարկելու Հայաստանում օրակարգային հարցերը: Հանձնաժողովի նախագահն  անդրադարձել է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կարեւորել կրթության ոլորտի զարգացումը, ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրային դրույթներն ու Արցախի խնդրի վերաբերյալ ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշումը: Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է նաեւ  Սփյուռքի հետ ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների համագործակցությանը:

Տեղի ունեցած  հարցուպատասխանի ընթացքում  ամերիկահայերը հետաքրքրվել են թե՞ մասնավորապես, Սփյուռքի ներուժի օգտագործման ի՞նչ ծրագրեր կան Հայաստանում, ներդրումներ կատարելու  ինչպիսի՞ հնարավորություններ կստեղծվեն առաջիկայում, արդյո՞ք արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին կտրվի իրավունք՝ մասնակցելու  Հայաստանում անցկացվող  ընտրություններին եւ այլն:

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար  Հայրապետյանն ԱՄՆ-ում է գտնվում «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հրավերով եւ հովանավորությամբ՝ կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով:
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...