Տպել
27.02.2019
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի ներկայացուցիչների հետ
1 / 3

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 27-ին հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Հայաստանի գրասենյակի ղեկավար Լորա Նիքոլսի, Ազգային ժողովի հետ իրականացվող ծրագրերի պատասխանատու Լաուրա Սիմոնյանի եւ կուսակցությունների հետ ծրագրի ղեկավար Վարդան Փարթամյանի հետ:

Կողմերը քննարկել են փոխադարձ համագործակցության ճանապարհային քարտեզը:

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ NDI-ն այս տարիների ընթացքում կարեւոր առաքելություն է իրականացրել մեր երկրում, սակայն նոր Հայաստանում միջազգային կառույցների հետ աշխատանքի մեխանիզմները որոշակի փոփոխություն պիտի կրեն՝ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու համար:

Քննարկվել է քաղաքական կուսակցություններին, խորհրդարանական խմբակցություններին, կին պատգամավորներին աջակցության ծրագրերի իրականացման հարցը, որը հնարավորություն կտա զարգացնելու թե՛ կուսակցությունների ներքին ժողովրդավարությունը, թե՛ կուսակցություն-խմբակցություն կապը եւ թե՛ պատգամավորների, մասնավորապես կին պատգամավորների օրենսդրական հմտությունները:

Կողմերը պայմանավորվել են առաջիկա շաբաթվա ընթացքում բոլոր ուղղություններով կազմել համատեղ աշխատանքի ճանապարհային քարտեզ:


27.02.2019
Հովհաննես Իգիթյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին: Հովհաննես Իգիթյանը կարեւորել է օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը, ինչը...

27.02.2019
ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել ձմեռային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատվիրակության անդամներ Անի Սամսոնյանը եւ Համազասպ Դանիելյանը փետրվարի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են հայտնել փետրվարի 21-22-ը Վիեննայում տեղի ո...

27.02.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի 453-րդ նիստում
«Հարգելի Վալենտինա Իվանի, հարգելի գործընկերներ, հարգելի ընկերներ, նախեւառաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի լիագումար նիստում ելույթ ունենալու հնարավորության համար: Հաճույքով կօգտվեմ այս հնարավորությունից` շարունակել...

27.02.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի, իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի, քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի, մոնիթորինգի հանձնաժողովի, իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար...