National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.2.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28
 
28.02.2019
Հերթական նիստն է գումարել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը
1 / 4

Փետրվարի 28-ին նիստ է գումարել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակը:

Նիստի օրակարգում ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող երեք օրենքների նախագծեր էին:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրինագծով առաջարկվում է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2004 թվականի հունիսի 9-ի ՀՕ-97-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՕ-414-Ն օրենքի ուժի մեջ մտնելը՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցել ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց:

Նույնանման օրենսդրական նախաձեռնություն էր ներկայացրել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը նշել է, որ նախնական կալանքի տակ պահելու ժամկետն ազատազրկման եւ կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժի մեկ օրվա հաշվակցումը մեկ ու կես օրով պայմանավորված է նախնական կալանքի վայրերի պայմաններով, որոնք երբեմն ավելի ծանր են, քան քրեակատարողական հիմնարկներում:

Օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ թե՛ հանձնաժողովի, թե՛ կառավարության եզրակացությունը բացասական էր:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը պարզաբանել է, որ եթե կալանավորման մեկ օրը հաշվակցվում է ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձեւով պատիժ կրելու մեկուկես օրվա, ապա դրանով կալանավորմանը տրվում է պատժի բովանդակություն: Այն դեպքերում, երբ կլինեն իրավունքների խախտումներ կապված խափանման միջոցի ոչ բարվոք պայմանների կամ դրանից ողջամտորեն բխող սահմանափակումներից առավել խիստ սահմանափակումների հետ, ապա գործող իրավական կառուցակարգերն արդյունավետ միջոցի հնարավորություն են ընձեռում խախտված իրավունքերը վերականգնելու եւ վնասի հատուցում ստանալու համար: Նախագծով առաջարկվող իրավակարգավորման առնչությամբ կառավարության ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներին:

Հանձնաժողովի նախագահի առաջարկով կստեղծվի աշխատանքային խումբ օրենսդրական նախաձեռությունները քննարկելու համար:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատիժ սահմանել փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերում, հետաձգվել է մինչեւ 2 ամիս ժամկետով:


28.02.2019
Քննարկվել են ընտրական բարեփոխումներին վերաբերող հարցեր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 28-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին եւ Ֆրանսիայի Պետական խորհրդի պատվիրակության  անդամներ Իվ Դուտրիոյին եւ Իվ...

28.02.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am